Տուն` տնակի փոխարեն` 30 տարի անց միայն. երկրաշարժն անցյալում է, հետևանքները` ոչ

© Sputnik / Armenuhi MkhoyanНовоселье семьи Мхитарян, Гюмри
Новоселье семьи Мхитарян, Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրեցի շատ ընտանիքների նման Մխիթարյանների համար ժամանակավոր կացարանն արդեն 30 տարի է ինչ մշտական բնակության վայր էր դարձել:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

18 տարեկանից Մկրտիչը  ծնողների հետ  ապրել է տնակում, տնակում են անցել երիտասարդության տարիները, տնակում են ծնվել 2 զավակները:  Մկրտիչը  փականագործ է ու ձեռքից եկածն արել է` տնակում հարմարություն ստեղծելու համար:  Այսօր  էլ, 30 տարի անց, նրա  շնորհիվ տնակում առաստաղից անձրևը չէր կաթում, ու մյուս  տնակների նման հատակից առնետներ  չէին մտնում, բայց ինչպես Մկրտիչն է  ասում՝  տնակը մնում է տնակ, քարե տունը՝ քարե տուն:

Аристакес Кочарян и Жанна Карапетян - Sputnik Արմենիա
Երբ քարե պատերն այլևս երազանք չեն

«Որքան էլ լավը լինի տնակը, միևնույն է` տնակ է, քարե  պատը՝ քարե պատ: Ժամանակավոր կացարանը չի կարող երկար ծառայել։ Եղել են դեպքեր, երբ նույնիսկ բարերարները մտել են տնակ, տեսել ու  հրաժարվել են  օգնության ձեռք մեկնել, բայց արդեն 30 տարին իրենն անում է, հետո  էլ, ափսոսում ես, որ փայտե տնակի վրա ժամանակ ու էներգիա ես ծախսել»,-պատմում է Մկրտիչ Մխիթարյանը:

Տուն, որը տրամադրվել է Մկրտչյաններին, սոցիալական բնակարանն է՝ ճիշտ է ընտանիքը  չունի բնակարանն  օտարելու կամ փոխանակելու իրավունք,  բայց անժամկետ  ապրելու է այնտեղ:  Մկրտչյանները  քարաշեն տուն տեղափոխվեցին «Գյումրին առանց տնակների»  հիմնադրամի  նախաձեռնությամբ և «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Հոր համար ամենաուրախալին այն է, որ ավագ որդին՝  Արտաշեսը, հաջորդ տարի  ժամկետային ծառայության  կմեկնի քարե պատերով տնից: «Շատերի համար, միգուցե,  տարօրինակ հնչի, բայց իրոք,  շատ մտահոգիչ է՝  բանակ ուղարկել որդուն` 30 տարի տնակում բնակվելուց հետո, իսկ հիմա արդեն ուրիշ է: 1989 թվականից ի վեր տնակում եմ բնակվում, այդ ժամանակ 18 տարեկան էի, հիմա արդեն ավագ որդիս է 17 տարեկան: 2 անգամ բնակարանի գնման վկայագիր  ենք ստացել, բայց երկու անգամ էլ չի հաջողվել տուն գնել:  Կարգավիճակ ունեինք, փաստացի տնակում էլ բնակվում էինք, բայց հույս արդեն չկար»,- նշում է Մկրտիչը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Մխիթարյանների տնակը
Գյումրեցի Մխիթարյանների տնակը - Sputnik Արմենիա
1/4
Գյումրեցի Մխիթարյանների տնակը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Մխիթարյանների նոր տունը
Գյումրեցի Մխիթարյանների նոր տունը - Sputnik Արմենիա
2/4
Գյումրեցի Մխիթարյանների նոր տունը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Մխիթարյանների նոր տունը
Գյումրեցի Մխիթարյանների նոր տունը - Sputnik Արմենիա
3/4
Գյումրեցի Մխիթարյանների նոր տունը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Մխիթարյանների նոր տունը
Գյումրեցի Մխիթարյանների նոր տունը - Sputnik Արմենիա
4/4
Գյումրեցի Մխիթարյանների նոր տունը
1/4
Գյումրեցի Մխիթարյանների տնակը
2/4
Գյումրեցի Մխիթարյանների նոր տունը
3/4
Գյումրեցի Մխիթարյանների նոր տունը
4/4
Գյումրեցի Մխիթարյանների նոր տունը

Տան կարմիր ժապավենը կտրելու ու առաջին հյուրերին ներս  հրավիրելու պատիվը  որդիներինն էր՝ Արտաշեսինն և 8- ամյա Տիգրանինը, ով դեռ չի համակերպվել նոր տուն ունենալու մտքին, թեև արդեն իսկ որոշել է՝ 4 սենյականոց տան որ հատվածն է իր անկյունը լինելու:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала