Արքայազն Ուիլյամի կինը ձիարշավին հայտնվել է Zara-ի զգեստով. լուսանկար

© AFP 2023 / Jane Barlow / Кейт Миддлтон с Шарлоттой на свадьбе принца Гарри и американской актрисы Меган Маркл (19 мая 2018). Виндзoр, Великобритaния
Кейт Миддлтон с Шарлоттой на свадьбе принца Гарри и американской актрисы Меган Маркл (19 мая 2018). Виндзoр, Великобритaния - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
36–ամյա հիասքանչ Քեյթ Միդլթոնը` Ջորջի և Շառլոտի հետ միասին, Նորֆոլկում մասնակցել է Houghton Horse Trials ձիարշավին։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Բրիտանիայի թագաժառանգ Ուիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, ձիարշավին հայտնվել է Zara ապրանքանիշի հագուստով։

Քեմբրիջի դքսուհին Նորֆոլկ քաղաքում այցելել է Houghton Horse Trials ձիարշավ։ Միդլթոնը, որը վերջերս է ունեցել երրորդ երեխային` արքայազն Լուիին, վայելում է իր մայրությունը և չի շտապում վերադառնալ թագուհու իր պարտականություններին։ Նա եկել էր իր ավագ երեխաների` արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոտի հետ։

 

Քեյթը ձիարշավին գնացել է Zara-ի 39.99 ֆունտ ստեռլինգ արժողությամբ երկնագույն զգեստով, որը դքսուհու երկրպագուները իսկույն սկսել են գնել օնլայն խանութներից։ L.M.B–ի Classic Monogrammed պայուսակը և արքայազն Ջորջի վերնաշապիկը H&M–ից նույնպես բուռն քննարկումների առարկա են դարձել սոցիալական ցանցերում։

Публикация от @hrhprincegeorge 27 Май 2018 в 9:05 PDT

 

Թագավորական ընտանիքի ներկայացուցիչները փորձել են ավելորդ ուշադրություն չգրավել, բայց լուսանկարներն ամեն դեպքում հայտնվել են համացանցում։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է դքսուհին հոգ տանում երեխաների մասին և համեղ ուտելիքներ տալիս նրանց։ Երեք տարեկան Շառլոտը պաղպաղակ է ուտում, իսկ հինգ տարեկան Ջորջը հետաքրքրությամբ հետևում է ձիարշավին։

Լրահոս
0