00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահը, վարչապետն ու մնացածը մեղավոր չեն. ի՞նչ անել, որ փոփոխությունը նկատելի լինի

Բաժանորդագրվել
Քանի որ շատերը շտապել են Հայաստանն անվանել իրական ժողովրդավարություն ձեռք բերած երկիր, կոռուպցիան հաշված օրերի ընթացքում վերանալու է, իսկ թալանվածը վերադարձվելու է բյուջե, իմաստ ունի արդյո՞ք իշխանությանը ոչ այդքան գլոբալ հարցերով դիմել։ Ոմանք մանրուք կհամարեն դա, սակայն պետությունը մանրուքներից է սկսվում։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Նոր նախարարներին և մասնագետներին թույլ տանք զբաղվելու ներքաղաքական և արտաքին քաղաքական մեծ նշանակության խնդիրներով, հանգիստ թողնենք նրանց, առավել ևս` ժամանակ է պետք, որպեսզի աշխատանքի արգասիքները երևան։ Վերադառնանք այն խնդիրներին, որոնք կուտակվել են վերջին շրջանում, որոնց լուծումը, ամենևին նախարարների, քաղաքապետի, առավել ևս վարչապետի կամ նախագահի մասնակցություն չի պահանջում։

Художник Рубен Малаян - Sputnik Արմենիա
«Դուխով». ինչպես ֆուտբոլային կարգախոսն ու Չալոն թավշյա հեղափոխության խորհրդանիշներ դարձան

Օրինակ` «թավշյա հեղափոխության» ժամանակ փակած փողոցներից հետո, Երևանում զգալիորեն պակասել է նստարանների և աղբամանների քանակը։ Մի քանի տարի է, փառք աստծո, մայրաքաղաքում խնդիր չէր ծխախոտի մնացորդները կամ պաղպաղակի թուղթը գցելու համար աղբաման գտնելը, իսկ այսօր կրկին, հնի նման, կարող ես մի քանի կանգառ քայլել, մինչև ծխախոտը գցելու համար աղբաման կգտնես։ Շատերն այն հենց փողոցում են գցում, բայց ցավալի է, քանի որ արդեն սովորել էին օգտվել աղբամաններից։

Հավանաբար, շատ խելացի պետք չի լինել, կորած նստարանները հարևան բակերում, այգիներում փնտրելու համար, նույնիսկ բազմահարկ շենքերի բակերում դրանք շատ են։ Սովորական օրերին սեփական այգի մոտակա պարտեզից նստարաններ քաշ տալը անհարմար էր, սակայն այդ նստարաններով փակած փողոցների դեպքում կարելի էր նաև ճարպկություն ցուցաբերել։ Բնակարաններ դրանք տանել հնարավոր չէր, այնպես որ այդ առարկաների գտնվելու վայրը երկար փնտրտուքների տեղիք չի տա։

Առավել անհասկանալի իրավիճակ է աղբամանների հետ։ Անհասկանալի է, թե ում և ինչու էր պետք այդքան աղբաման, սակայն, ցանկության դեպքում, դրանք էլ կարելի է գտնել։ Եվ հազիվ թե դրա համար հրաման պետք է տա վարչապետը կամ ասենք` սփյուռքի նախարարը, հավանաբար, մենք վարչություններ ունենք, որոնց աշխատակիցները կկարողանան գլուխ հանել այդ խնդրից։

Площадь Республики после выбора Никола Пашиняна премьер-министром Армении (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ժողովրդավարության կղզյակի» իմիջը. ինչպես բիզնեսը կարձագանքի «թավշյա հեղափոխությանը»

Գուցե, ինչ-որ մեկն ասի, որ դա մանրուք է, սակայն դա այդպես չէ։ Երկրի և նրա մայրաքաղաքի նկատմամբ վերաբերմունքը հենց նման մանրուքներից է սկսում` փողոցում չթքել և ծխախոտի մնացորդներն ու կոնֆետի թղթերը դրանց համար նախատեսված ճիշտ տեղերում գցել։ Դժվար է հասարակությունից բարդ կանոնների պահպանում պահանջել, եթե տարրականները չեն պահպանվում։ Առավել ևս, երբ բացակայում են դրանց կատարման համար անհրաժեշտ պայմանները, օրինակ` աղբամանները։

Թվում է`ինչ-որ ժամանակ առաջ հրավառությունների տեղն ու ժամը սահմանափակող օրենք ընդունեցին, սակայն այն սկզբում անտեսեցին։ Այնուհետև մեծացան տուգանքները, և Երևանի թաղամասերը գիշերվա կեսին ցնցող հրավառությունների ձայներն իսկապես ավելի քիչ լսելի դարձան։

Հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք այս ընթացքում եղել է որևէ մեկը, որին տուգանել են ոչ պատշաճ վայրում կամ 23.00–ից հետո վտանգավոր և բարձր հրավառության իրականացնելու համար։ Ինչու եմ հետաքրքրվում` վերջին շաբաթների ընթացքում, կարծես թե, հրավառության ամենաթողությունը նոր թափով վերածնվեց։ Գուցե, մարդիկ որոշեցին, որ ճանապարհային երթևեկության համաներումը կտարածվի նաև հրավառությունների վրա։ Գուցե, պետք է հետ համոզել գիշերային հրավառությունների սիրահարներին, թե՞ այդպես պետք է շարունակենք ապրել։

Во время митинга, огранизованного протестным движением Мой шаг (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հայկական հեղափոխության «թավիշը» կամ արտադրված է Հայաստանում

Իսկ ոմանք էլ, հավանաբար, համոզված են, որ այժմ ամեն ինչ կարելի է. թող տուգանեն, կփակենք փողոցները, չեղյալ կհայտարարեն։ Մենք` հայերս, իհարկե սիրում ենք ավտոազդանշան տալ` քաղաքի անբաժանելի ձայնն է։ Մեգապոլիսում, որի բնակչությունը տասնյակ անգամ գերազանցում է Երևանի բնակչությանը, փողոցների ընդհանուր աղմուկի մեջ օրերով կարելի է ավտոմեքենայի ազդանշաններ չլսել։ Մեզ մոտ ազդանշան տալով ողջունում են միմյանց, հայհոյում, աչքով տալիս կամ շնորհակալություն հայտնում։

Սակայն սա էլ այդքան չէր մտահոգի, սովորել ենք։ Միայն թե չենք սովորել գիշերվա երեքին պատուհանների տակ անդադար տրվող ազդանշաններին։ Վերջերս մեկը Աջափնյակի շենքերից մեկի մոտ գիշերը կանգնելով` որոշել էր քնած բնակչությանը զվարճացնել իր ավտոմեքենայից հնչող բարձր երաժշտությամբ` այն էլ թուրքական մուղամներով, սակայն, չգիտես ինչու, հայերեն։ «Երաժշտասերը» զրկվեց դիմապակուց` տան բնակիչներից մեկը, որը ակնհայտորեն նման երաժշտության սիրահար չէր, բավական ամուր, սակայն ոչ այդքան ծանր մի իր նետեց ավտոմեքենայի ուղղությամբ։

Համընդհանուր հիացմունք առաջացրեցին ճանապարհային երթևեկության կանոնների չեղարկումն ու տուգանքների համաներումը` դեռ այն ժամանակ, երբ այդ ամենը լուրերի մակարդակում էր։ Այդ ժամանակից Երևանի փողոցներում կտրուկ աճեց անտաշ վարորդների քանակը, որոնք առանձնակի էսթետիկ հաճույք են ստանում հետիոտներին վախեցնելուց։ Նրանք և՛ կտրուկ արգելակում են, այնպես, որ ասֆալտի կտորներ են անիվների տակից դուրս թռչում, և՛ կարմիր լույսն անտեսում, դուրս են գալիս հանդիպակաց ուղի կամ հարյուր մետր հետընթաց են կատարում` այդպիսով վրաերթի ենթարկելով «զեբրին»։

Рубен Малаян на своей выставке Революционные плакаты Армении (25 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուբեն Մալայանը նկարել է «թավշյա հեղափոխությունը». լուսանկարներ

Կանաչ լույսի տակ անցնողներին դեռ առաջ են թողնում, սակայն արդեն շատերն են անհամբերությունից չորս անիվներով խփում` մեջքիդ հետևից անմիջապես տեղից պոկվելով, կողային հայելիով գրեթե շապիկդ պատռելով։ Չի փոխվել միայն երթուղայինների վարորդների պահվածքը` նրանք ինչպես քշում էին հետիոտնի վրա ցանկացած լույսի տակ` լինի դա կանաչ, թե մանուշակագույն, այդպես էլ շարունակում են քշել։

Իսկ ամենատհաճն այն է, որ այդ, թույլ տվեք ասել, «հերոսները» բացեիբաց ծիծաղում են նրանց վրա, ովքեր հետևում են օրենքին։

Թվում է` շտապել ենք տուգանքների համաներման հարցում։ Սակայն արածը արած է։ Իսկ այժմ, երևի թե, նորի մասին մտածելու ժամանակն է։ Բացի այդ վերականգնել է պետք, օրինակ, վարորդական իրավունքից զրկելու պրակտիկան։ Ժամանակավոր և ցմահ։

Իսկ նստարանների, աղբամանների և հանդուգն պահվածք ցուցաբերող վարորդների խնդիրը լուծելու համար ամենևին էլ կարիք չկա նախագահին, վարչապետին կամ կաթողիկոսին ներգրավվել։  Չէ՞ որ կան համապատասխան բաժիններ և մարմիններ. վատ չէր լինի, եթե հենց նրանք էլ զբաղվեին այդ հարցերով։

Լրահոս
0