00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ օրիորդաց դպրոցը. ի՞նչ էին ուսումնասիրում աղջիկները XIX դարում

© Photo : National Archive of ArmeniaЗдание ереванской средней школы Гаянян во дворе церкви Погос-Петрос. Национальный архив Армении
Здание ереванской средней школы Гаянян во дворе церкви Погос-Петрос. Национальный архив Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեռերի հավասարության հարցը Հայաստանում առաջին անգամ բարձրացրել է բանաստեղծ Միքայել Նալբանդյանը։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել հայուհիների կրթության հարցին։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. «Կանանց հարցը» XIX դարում բարձրացրել է Հայաստանի ժողովրդավարական մտքի խոշորագույն ներկայացուցիչ Միքայել Նալբանդյանը, որի գաղափարը հավանության են արժանացրել մի շարք հրապարակախոսներ։ Կանանց կրթության հարցով սկսել է զբաղվել հայ գրող-վիպասան Պերճ Պռոշյանը, որին հայ աղջիկների կրթության կազմակերպման պիոներ են անվանել։

Улица Амиряна 28/6. Старый Ереван - Sputnik Արմենիա
«Հին Երևանի կանգուն վկաները». Ամիրյան 28/6

Հենց նրա ջանքերի շնորհիվ է 1861 թվականին Թիֆլիսում բացվել կանանց առաջին` Գայանյան դպրոցը, 1861 թվականին` Շուշիում Մարիամյան դպրոցը, 1868 թվականին` Ագուլիսում Հայկանուշ ուսումնական հաստատությունը, 1866 թվականին` Երևանի Գայանյան դպրոցը։

Հայաստանի ազգային արխիվում լուսանկարներ և փաստաթղթեր կան, որոնք պատմում են, թե հայ աղջիկների ուսումնական գործընթացն ինչպես է կազմակերպվել XIX դարում։ Ազգային արխիվի աշխատակիցները Sputnik Արմենիային հետաքրքիր փաստեր են ներկայացրել այն մասին, թե ինչպես են աղջիկները սկսել կրթություն ստանալ։ Ամբողջ տեղեկությունը կարելի է գտնել «Բանբեր» թերթի համարներից մեկում։

Գայանյան օրիորդաց դպրոց

Մեզ հասած տեղեկությունը վկայում է, որ արդեն 1870-ականներին լուրջ հաջողություններ են գրանցվել կանանց կրթության ոլորտում։ Ի սկզբանե աղջիկներից քչերն էին լավ կրթություն ստանում. նախապաշարմունքները խանգարում էին, որպեսզի աղջիկներն արժանի տեղ զբաղեցնեն հասարակական կյանքում։

«Սակայն տնտեսական և հասարակական վերելքը խարխլեց այդ նախապաշարմունքների հիմքերը», — գրված է «Բանբերում»։

Армянский переулок, угол Сверчкова, Москва - Sputnik Արմենիա
Հայկական նրբանցք, կամ ինչպես է Նապոլեոնի թիկնապահը հրդեհից փրկել Մոսկվայի թաղամասը

1840-60-ականներին կրթական ոլորտում հայտնվեցին մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն էին ստացել Եվրոպայում և Ռուսաստանում։ Հենց նրանք կարողացան դպրոցներ ստեղծել` հիմնվելով հայ ժողովրդի ավանդույթների վրա։

Պերճ Պռոշյանի և մի խումբ երիտասարդների ջանքերով 1866 թվականին Երևանում բացվեց Գայանյան օրիորդաց դպրոցը։ 1875 թվականին այն գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուն հարող տարածքում։ Ուսումնական շենքը կառուցել էր ծխական քահանա Ղևոնդ Ղազարյանը։

Դպրոցին կից գործում էին երեք նախապատրաստական և երեք հիմնական դասարաններ, որոնք պահվում էին օրիորդներից գանձվող և պետական գանձարանից հատկացված միջոցների հաշվին։ Այն ժամանակ կանանց գիմնազիայում ընդամենը 8 դասարան կար։

Դպրոցներում հայերեն և ռուսերեն էին դասավանդում, անցնում էին կրոն, գեղագրություն, երկրաչափություն, բնական գիտություններ, երգ և այլն։

Սակայն վրա հասած հայ-թուրքական բախումներն ու տնտեսական ճգնաժամը հայ ժողովրդին քայքայեցին ֆինանսապես ու բարոյապես։ Դպրոցի հոգաբարձուները չկարողացան իրենց ծրագրերն իրականացնել։

Համաշխարհային առաջին պատերազմից հետո դպրոցը լի էր փախստականների ընտանիքների աղջիկներով։

Դպրոց-գիմնազիային կից տարբեր միջոցառումներ էին անցկացվում։ Հիմնադրամի ներկայացուցիչները նույնիսկ Կոմիտասի և նրա երգչախմբի մասնակցությամբ համերգ էին կազմակերպել։ 1921 թվականին Գայանյան օրիորդաց դպրոցը երկրորդ աստիճանի դպրոց դարձավ։

Հռիփսիմյան դպրոց

Հայաստանի արևմտյան և արևելյան հատվածներում XIX դարում և XX դարի սկզբին, ինչպես նաև ամբողջ աշխարհի հայկական համայնքներում առաջադեմ հայ մտավորականությունը աշխատում էր նոր համակարգի ձևավորման ուղղությամբ, որը կնպաստեր ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը և կխթաներ մշակույթի զարգացումը։

© Photo : National Archive of ArmeniaՀռիփսիմյան գիմնազիայի շրջանավարտի վկայական
Հռիփսիմյան դպրոցի աշկերտուհու վկայական - Sputnik Արմենիա
Հռիփսիմյան գիմնազիայի շրջանավարտի վկայական

Հայ մտավորականությունը քաջ գիտակցում էր, որ կրթության գործընթացի կազմակերպման հարցով պետք է զբաղվել նաև Հայաստանում։

1850 թվականին Սուրբ Նինայի անվան բարեգործական կազմակերպությունը քաղաքային իշխանությունների աջակցությամբ Երևանում հիմնադրեց Հռիփսիմյան դպրոցը։ Գլխավոր հիմնադիրը Կովկասի կանանց բարեգործական կազմակերպության նախագահ Իշխանուհի Դաշկովան էր։ Այդ պահի դրությամբ դպրոցը ֆինանսավորում էր ռուս իշխանուհիներից մեկը։

Դպրոցի շենքը գտնվում էր Ամիրյան 28/6 հասցեում։ Ճարտարապետը հայտնի ինժեներ Միրզա-Իբրահիմ Վագապովն էր։ Դպրոցը շուրջ 1000 հա հողատարածք ուներ։ Ուսումնական գործընթացն անցկացվում էր ռուսերենով, ընդհանուր առմամբ 3 դասարան էր գործում։ Իսկ 1884 թվականին նախադպրոցական դասարան բացվեց, որը հետագայում կանանց պրոգիմնազիայի վերածվեց։ Այնտեղ հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներ էին դասավանդում։ Դասավանդվում էին գեղագրություն, կերպարվեստ, կենսաբանություն, անատոմիա, երաժշտություն, պար, ֆրանսերեն և հանքագիտություն առարկաներ։

Ազգային արխիվում XIX-XX դարերի աշակերտական համազգեստը պատկերող լուսանկարներ կան։

© Photo : National Archive of ArmeniaԱշակերտուհիների համազգեստները
Հռիփսիմյան դպրոցի աշկերտուհիների համազգեստը - Sputnik Արմենիա
Աշակերտուհիների համազգեստները

Սաների մեծ մասը ինտերնատի սկզբունքով էին սովորում, ուսումնասիրում էին հայերեն, ռուսերեն, պարսկերեն, երկրաչափություն և այլն։ 1904 թվականին բացվեց 8-րդ մանկավարժական դասարանը։ Աշակերտուհիները կարող էին ընտրել «ռուսաց լեզու» կամ «մաթեմատիկա» ուղղությունները։

Արդեն 1918 թվականին գիմնազիան դարձավ ազգային և վերածվեց հայկական կանանց ուսումնարանի։ Այն ժամանակ մեծ ուշադրություն էին դարձնում հայոց լեզվին։ 1921 թվականին դպրոցը սկսեց նաև տղաների ընդունել, իսկ 1925 թվականին այն անվանվեց հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանի անունով։

© Photo : National Archive of ArmeniaՀասունության վկայական
Հռիփսիմյան դպրոցի ատեստատ - Sputnik Արմենիա
Հասունության վկայական

Որոշ աղբյուրների վկայությամբ` Հայոց ցեղասպանության տարիներին փրկված որբերը ապաստան գտան հենց այդ դպրոցում։

Լրահոս
0