Տոնոյանը խոսեց կապիտանի մահվան մասին

© Sputnik / Asatur Yesayants / Давид Тоноян
Давид Тоноян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՊՆ զորամասերից մեկի կապի վաշտի կապիտանի մահվան մասին խոսեց ՀՀ պաշտպանության նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած հայտնաբերված կապի կապիտանն ինքնասպանություն է գործել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Այս պահին նախաքննության առաջին փուլում տեղեկություններ կան, որ ինքնասպանություն է եղել»,-ասաց նա։

Հիշեցնենք` մայիսի 26-ին, ժամը 13-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կապի վաշտի ննջասենյակում հայտնաբերվել էր կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանի դին` կրծքավանդակի շրջանում միջանցիկ հրազենային մահացու վիրավորումով:

Հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեն։

Լրահոս
0