Հայաստանյան թավշյա հեղափոխության չորքոտանի հերոսն արգենտինական ԶԼՄ–ների աստղ է դարձել

© Sputnik / Aram Nersesyan / Хаски
Хаски - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում ապրիլյան բողոքի ցույցերին մասնակցել են նաև կենդանիները։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Գունավոր կեղծամով և «Դուխով» գրությամբ գլխարկով հասկի ցեղատեսակի շունը Diario Popular արգենտինական առցանց պարբերականի աստղ է դարձել։

Հոդվածի հեղինակները գրում են, որ շունը չէր ուզում բաց թողնել Հայաստանում անցկացվող ակցիաները։

Նա եկել էր Հանրապետության հրապարակ ՀՀ վարչապետ ընտրելու օրը։

© Photo : Popular / Ցուցարար շնիկը
Собака на митинге в Ереване - Sputnik Արմենիա
Ցուցարար շնիկը

Հոդվածի հեղինակները հրապարակել էին ակտիվիստ շան լուսանկարը և պատմել նրա պատմությունը «Ձեր կենդանիները» բաժնում։ Շան համար կարելի է նաև քվեարկել, այս պահին նա 5 աստղ ունի։

Լրահոս
0