Երևանից հնարավոր կլինի ուղիղ չվերթով մեկնել Օդեսա և Սուրգուտ

© Sputnik / Aram Nersesyan / Аэропорт "Звартноц"
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական և ուկրաինական ավիաընկերություններն ուղիղ չվերթեր իրականացնելու թույլտվություն են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից երկու ավիաընկերություն ստացել են թույլտվություն Սուրգուտ-Երևան-Սուրգուտ և Օդեսա-Երևան-Օդեսա երթուղիներով կանոնավոր չվերթեր իրականացնելու համար:

Ռուսական Utair ավիաընկերությունը Սուրգուտ-Երևան-Սուրգուտ երթուղով չվերթերը կիրականացնի հունիսի 14-ից, շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթերի մեկնարկը կտրվի հուլիսի 7-ին: Թռիչքները կիրականացնի ուկրաինական Ukraine International Airlines ավիաընկերությունը յուրաքանչյուր շաբաթ օր:

Լրահոս
0