Տոտալ ռեստարտ. ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը

© Photo : Talita Baghdasaryan / Протест студентов перед ЕГУ (29 мая 2018). Еревaн
Протест студентов перед ЕГУ (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են անում։ Նրանք չեն ուզում Արման Սիմոնյանին տեսնել ռեկտորի դերում։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Այսօր առավոտից ԵՊՀ ուսանողները հրաժարվում են մասնակցել դասերին։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով ռեկտոր Արման Սիմոնյանի հրաժարականը։

Ситуация на проспекте Баграмян (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը կոչ է ուղղել բողոքի ակցիայի մասնակիցներին

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչ, ակտիվիստ  Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համալսարանն ուսանողակենտրոն չէ: «Եվ այսպես շարունակվել չի կարող: Իրավիճակ է փոխվել, ժամանակներ, և եթե իրենք չեն կարողանում փոխվել, ուրեմն պետք է հեռանան»,–նշեց նա:

Համալսարանի մոտ իրենց բողոքի ձայնը բարձրացնելուց հետո, ուսանողները ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից իրազեկման երթ սկսեցին դեպի բուհի տարբեր ֆակուլտետներ ու մասնաշենքեր:

Իրազեկման ակցիային մասնակցում են ուսանողներ ԵՊՀ տարբեր մասնաճյուղերից:

Նրանք բարձրաձայնում են բուհում տեղի ունեցող ֆինանսական չարաշահումների հարցը:

Ուսանողները նաև հնչեցնում են «Ազատ, անկախ ուսանող» կարգախոսը:

Լրահոս
0