00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ կրկին Նախիջևան. ո՞վ է մեկ բաժակ ջրում փոթորիկ փնտրում

© Sputnik / Armenuhi MkhoyanСело Айкадзор на армяно-турецкой границе
Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դիտարկումներ իրականացնել, որոշակի առումով առավելություններ ունի հայկական ԶՈՒ–ն, որոշակի առումով առավել շահավետ դիրք են զբաղեցնում ադրբեջանական ուժերը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Նախիջևանում` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է բուռն արձագանք ստանալ հայկական օն լայն լրատվամիջոցներում և սոցցանցերում։ Հանրապետության ռազմական ղեկավարության հասցեին մեղադրանքներ են հնչում` սահմանի որոշակի հատվածներում դիրքերը հանձնելու վերաբերյալ տեղեկության հետ կապված։ Խոսքը, մասնավորապես, այն դիրքերի մասին է, որտեղից իբրև թե ադրբեջանցիները կարող են կրակել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի ուղղությամբ։

Министр обороны Армении Давид Тоноян на армяно-азербайджанской границе - Sputnik Արմենիա
Հայաստանը թույլ չի տա, որ Ադրբեջանի հետ սահմանին փոփոխություններ լինեն. Բալայան

Sputnik Արմենիային տված հարցազրույցում իրավիճակը մեկնաբանել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` իրականում ադրբեջանցիները նոր տեղում են դիրքավորվել իրենց իսկ տարածքում։ Ավելին` բլոկպոստերի միջև հեռավորությունը առանձին հատվածներում կարող է հասնել 3-4 կմ–ի`և սա հաշվի առնելով բարդ լեռնային տեղանքը։ Հետևաբար, խոսել այն մասին, որ հայկական կողմը հակառակորդին ինչ-որ դիրքեր է զիջել, ոչ միայն սխալ է, այլև ոչ պրոֆեսիոնալ։

«Դա չեզոք տարածք է։ Եվ լրացուցիչ դիրքերի տեղակայումը որոշակի առումով օրինաչափ գործընթաց է։ Մենք ևս որոշակի քանակությամբ նման դիրքեր ունենք։ Ես չեմ կարծում, որ դա փոխում է իրավիճակը», – ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Արենի գյուղին, ապա, Հովհաննիսյանի խոսքով, հակառակորդը նախկինում ևս հնարավորություն է ունեցել դիտարկումներ իրականացնել։

Ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դիտարկումներ անցկացնել` որոշակի առումով առավելություններ ունի հայկական ԶՈՒ–ն, որոշակի առումով առավել շահավետ դիրք են զբաղեցնում ադրբեջանական ուժերը։

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ–ն զգուշացնում է` որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա. Արծրուն Հովհաննիսյան

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Նրա խոսքով` ժամանակ առ ժամանակ կողմերը փորձեր են անում առաջ տանելու սեփական դիրքերը։ Դա մշտական գործընթաց է, կողմերը փորձում են առավելություն ստանալ հակառակորդի նկատմամբ։ Այդ գործընթացին միայն կրակոցներով է կարելի խանգարել։ Սակայն դա հրադադարի ռեժիմի խախտում է համարվելու։

Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում առաջացած խուճապը փորձագետը փոթորիկ է համարում մեկ բաժակ ջրում։

«Մարդիկ, այդքան էլ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում այնտեղ, խուճապային լուրեր են տարածում, ինչն անընդունելի է։ Ադրբեջանական ստորաբաժանումները նոր խրամատներ են փորում, ինչպե՞ս կարող ենք խանգարել նրանց։ Միայն կրակելով։ Սակայն դա հրադադարի ռեժիմի խախտում կլինի մեր կողմից», – նշում է Նահապետյանը։

Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ Նախիջևանի թեման և դրանից բխող սպառնալիքը հայկական ԶԼՄ-ներում չափից ավել ուռճացվում է։ Ադրբեջանի կողմից սպառնալիք կա բոլոր ուղղություններով` լինի դա Նախիջևանը, Տավուշի մարզը, թե Արցախը։

Նախիջևանի կարգավիճակը սահմանվում է 1921 թվականի Կարսի պայմանագրով։ Այն ստորագրել են նաև Ռուսաստանն ու Թուրքիան։ Հետևաբար, ինքնավար հանրապետության կարգավիճակի ցանկացած փոփոխություն կհանգեցնի Ռուսաստանի և Թուրքիայի միջամտության։ Փորձագետը կասկած է հայտնում, թե իրադարձությունների նման շրջադարձը Հայաստանի շահերից է բխում։

Լրահոս
0