ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 31-ին, հունիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 3-4-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, 4-ին նույնքան կբարձրանա: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Երևանում մայիսի 31-ին, հունիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 3-4-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: