Պատմաբանը Հայոց ցեղասպանությունը հերքում էր ԱՄՆ–ում և Թուրքիայում, նա սայթաքեց Մոսկվայում

© Sputnik / Асатур ЕсаянцВелопробег в центре Еревана в рамках проекта “100 дверей”, посвященный памяти жертв Геноцида армян 1915 года
Велопробег в центре Еревана в рамках проекта “100 дверей”, посвященный памяти жертв Геноцида армян 1915 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գրքի հեղինակը Թուրքիայի և ԱՄՆ–ի թուրքական կազմակերպությունների պետական պարգևների «վաստակավոր» դափնեկիր է։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ամերիկացի պատմաբան Էդվարդ Էրիքսոնը Մոսկվայում չի ներկայացնի «Թուրքերն ու հայերը. ապստամբների հետ պայքարի ուսումնասիրություն» իր գիրքը։ Մոսկվայի Գրքի տանը մայիսի 31-ին նախատեսված շնորհանդեսը չի կայանա հայ համայնքի ջանքերի շնորհիվ, հայտնում է «Երկրամասը»։

«Մենք բողոք ներկայացրինք ՌԴ գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե։ Կարելի է ողջունել ռուսական կողմի դիրքորոշումը. խնդիրն ուսումնասիրեցին ու թույլ չտվեցին պատմական փաստերի խեղաթյուրմամբ «գովազդը»», — ասել է հասարակական գործիչ, պատմաբան և լրագրող Արամ Խաչատրյանը։

Էդվարդ Էրիքսոնն ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա է, մասնակցել է Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմին, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն է եղել Իզմիրում, Նեապոլում և Սարաևոյում։ Նախորդ տարիներին մի քանի գիրք է հրատարակել, որոնցում փորձել է արդարացնել Օսմանյան Թուրքիայի գործողությունները հայերի և մյուս քրիստոնյաների նկատմամբ։ Իր աշխատություններում նա կրկնում է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը. որպես Ռուսաստանի հինգերորդ գաղութ` հայերի դեմ պետք էր միջոցներ ձեռնարկել պատերազմի դաժան օրենքների համաձայն։

Спикер израильского парламента (Кнессета) Юлий Эдельштейн - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. խոսնակը ճի՞շտ որոշում է ընդունել

Էրիքսոնը պնդում է, որ որոշ «հայ հեղափոխական կոմիտեներ» ուզում էին Թուրքիայում զինված խռովություններ սկսել ռուսական բանակի աջակցությամբ։ Էրիքսոնը մտադիր էր այս հարցի վերաբերյալ «բացել» ոչ միայն հայ, այլև ռուսաստանցի ընթերցողների աչքերը։ Ավելորդ է ասել, որ նման «լուսավորումը» սոցցանցերում աղմուկով ողջունեցին ադրբեջանցի և թուրք օգտատերերը։

Գիրքը լույս է տեսել ԱՄՆ-ում 2013 թվականին, իսկ շնորհանդեսը տեղի է ունեցել (այ քեզ զուգադիպություն) Թուրքիայի դեսպանատանը։ 2015 թվականին այն կրկին հրատարակվեց, այս անգամ` Թուրքիայում։

Ռուսաստանում կազմակերպվող տեղեկատվական նման «հատուկ գործողությունները», որոնք հակահայկական ուղղվածություն ունեն, առաջին դեպքը չեն և, ցավոք, ոչ միակը, նշում է Խաչատրյանը։ Այսպես, օրինակ, 2016 թվականին լույս տեսավ քաղաքագետ Գյունթեր Լևիի «Հայկական հարցը Օսմանյան կայսրությունում. առասպելներ և իրականություն» գիրքը, այնուհետև պատմաբան Ջասթին Մակարտիի «Թուրքերն ու հայերը. ազգայնամոլությունն ու ազգային հակամարտությունը Օսմանյան կայսրությունում»։ Շուտով նախատեսվում է ամերիկացի և թուրք պատմաբանների «Հայերի ապստամբությունը Վանում» համատեղ աշխատության շնորհանդեսը։

«Երեք տարվա ընթացքում, թվում էր թե, դաշնակից Ռուսաստանում տեղի է ունենում արտասահմանյան հեղինակների 4-րդ հակահայկական ուսումնասիրությունների շնորհանդեսն ու լայն տարածումը։ Սրան գումարած Օլեգ Կուզնեցովի պես հայատյաց տնաբույծների հերյուրանքները։ Ըստ էության, Ռուսաստանում մեծ թափով հակահայկական քարոզ է իրականացվում։ Բավական վտանգավոր միտում է», — նշում է պատմաբան և լրագրող Արման Խաչատրյանը։

Էրիքսոնն իր աշխատությունների համար պարգևատրվել է Թուրքիայի «Արժանիքների համար» շքանշանով և ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունների պարգևներով։

Նկատենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 1995 թվականի ապրիլին։ Իսկ 2015 թվականի ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայտարարություն ընդունվեց։

Լրահոս
0