Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Մենք պետք է արագացնենք Վերին Լարսի ռուսական կետի արդիականացման գործընթացը»

© Sputnik / Aram NersesyanДжонни Меликян во время видеомоста Тбилиси-Ереван, посвященному анализу перспектив армяно-грузинского сотрудничества
Джонни Меликян во время видеомоста Тбилиси-Ереван, посвященному анализу перспектив армяно-грузинского сотрудничества - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Վերին Լարսի մասին։
Ջոնի Մելիքյան

Մելիքյանը նշում է, որ նախկին իշխանություններից մնացել են որոշ նախագծեր, որոնք շարունակվում են` էներգահամակարգերի ինտեգրման նախագիծը, էներգակամրջի որոշ ենթակառուցվածքային նախագծեր։

«Լարսի թեմայի հետ կապված` շատ կարևոր է, որ վրացական իշխանությունները ֆինանսավորում են և արդեն սկսում են իրականացնել շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ»,- նշում է նա։

Մելիքյանի խոսքով` 20 մլն դոլարով կառուցվելու է թունել, որը կապահովի զուգահեռ ճանապարհ։ Այդ ուղին սարի միջով ապահով կտանի մինչև Վերին Լարսի անցակետը։ Դա հնարավորություն կտա ձմռանը խուսափել ձյան հետ կապված խնդիրներից, իսկ ամռան ամիսներին` սողանքներից։

«Կարևոր է նշել է, որ սա ոչ միայն մեզ համար է կարևոր։ Վրաստանի արտաքին առևտրի գործընկերը ռուսական շուկան է։ Ուստի շատ կարևոր է նաև իրենց համար»,- նշեց նա։

Մելիքյանի խոսքով` այս պարագայում մենք պետք է ակտիվ աշխատենք ռուսական կողմի հետ և արագացնենք Վերին Լարսի ռուսական կետի արդիականացման գործընթացը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала