Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ. արդարադատության նախարարի պատասխանը

© Sputnik / Aram Nersesyan / Министр юстиции Артак Зейналян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн
Министр юстиции Артак Зейналян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գլխավորն այն է, որ հասարակական հարաբերությունները համապատասխանեն սահմանադրությանը, կարծում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

 

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Արդարադատության նախարարը չի կարող միջամտել դատավորների աշխատանքներին և որոշումներին։ Այս մասին այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` պատասխանելով լրագրողների` հանրապետությունում քաղբանտարկյալների մասին հարցին։

Суд над участниками группировки Сасна црер - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերից» մեկին էլ ազատ արձակեցին

Ի դեպ, նախարարը խուսափեց` կան արդյո՞ք երկրում քաղբանտարկյալներ հարցի ուղիղ պատասխանից։

Ինչ վերաբերում է «քաղաքական բանտարկյալ» կամ «խղճի բանտարկյալ» եզրույթներին, ապա Հայաստանում չկա պետական կառույց, որը լիազորված է նման բնորոշումներ տալ։

«Կան իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ` և բավական հեղինակավոր, որոնք նման բնորոշումներ են տալիս», – հավելեց Զեյնալյանը։

Ինչպես նշեց նախարարը, կարևոր է վերականգնել հասարակական հարաբերությունների սահմանադրականությունը:

Լրահոս
0