00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Danke, Tatevik. գյումրեցի ընտանիքներն ապահով տանիք նվեր ստացան

© Sputnik / Asatur YesayantsГород Гюмри
Город Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծերի հիշողություններում մեծ սպի է թողել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, որը ոչ միայն քաղաքներ ու գյուղեր կործանեց, այլև ճակատագրեր ու կյանքեր խլեց մարդկանցից։ Բայց այդ ողբերգությունը տեսած մարդկանց համար ավելի դժվար էր հետոն, երբ ստիպված էին ապրել ու համակերպվել կատարվածի հետ։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Մահաբեր երկրաշարժից 29 տարի է անցել, բայց ընտանիքներ կան, որ դեռ ապրում են տնակներում։ Շատերը երեխաներ ունեն, որոնց համար անհասկանալի է, թե ինչու մյուսները տուն ունեն, իսկ իրենք ոչ։ Բայց երեխաները սովորաբար տան խնդրի մասին չեն մտածում, նրանք պարզապես յուրացնում են աշխարհը, ուսումնասիրում կյանքի գույներն ու ձայները։ Շատ ավելի հետո նրանք կհասկանան, որ իրենց մանկությունը մյուսների նման չի եղել, ասես ինչ-որ մեկը գողացել է այդ մանկությունը ու սև թանաք լցրել նրանց գունապնակի վրա, փչացրել նրանց մանկական երգերն ու ստիպել իմանալ մի կարևոր տարեթիվ` 1988 թվականի դեկտեմբերի 7։

Այդուհանդերձ, այսօր բոլորովին այլ օր է` հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 12 տարեկան Մարկոս Թադևոսյանը Գյումրիում է ապրում ընտանիքի հետ, երաժշտություն շատ է սիրում, դպրոցից հետո վերադառնում է նոր բնակարան, որտեղ ապրում են հայրը, մայրն ու եղբայրը։ Թվում է` արտասովոր ոչինչ չկա, բայց Մարկոսի կյանքը վերջին երկու շաբաթում է փոխվել. մինչ այդ նա ընտանիքի հետ ապրում էր Թբիլիսյան խճուղի 158/394 հասցեում գտնվող տնակում։

© Sputnik / Armenuhi MkhoyanՄարկոսը եղբոր հետ
Маркос (12 лет) и Товмас (10 лет) Товмасяны, получившие подарок от Татев Карапетян - Sputnik Արմենիա
Մարկոսը եղբոր հետ

Երկար տարիներ տնակում բնակվող ընտանիքի համար բնակարան ունենալու հույսն արդեն մարել էր. միակը, ում մտքով անցնում էր, որ օրերից մի օր իրենց տան բանալի կնվիրեն, ավագ որդին էր՝ 12-ամյա Մարկոսը, որը մայրիկին պարբերաբար ասում էր. «Մա՛, որ տուն տան, հանկարծ լաց չլինես»:

Երբ լուրը հասավ, որ բնակարան են նվեր ստացել, մայրն իսկապես լաց չեղավ։ Ոչ միայն որդու խոսքերը հիշեց, այլև երկար ժամանակ չէր կարողանում հավատալ անիրական թվացող իրականությանը:

Տնակում ծնված ու մեծացած Մարկոս ու Թովմաս Թադևոսյաններն այսօր արդեն «Մուշ» թաղամասի նորակառույցներից մեկում են բնակվում: Հասցրել են ընկերանալ բակի տղաների հետ, ավելին` հարևանները գիտեն, որ Մարկոսը դհոլ, իսկ Թովմասը՝ դուդուկ է նվագում. եղբայրները հաճախ տղաներին բակ են հրավիրում` իրենց նվագը լսելու:

© Sputnik / Armenuhi MkhoyanՄարկոս ու Թովմաս Թադևոսյանները
Маркос (12 лет) и Товмас (10 лет) Товмасяны, получившие подарок от Татев Карапетян - Sputnik Արմենիա
Մարկոս ու Թովմաս Թադևոսյանները

Նրանք երազում են լավ երաժիշտներ դառնալ. այդ ոլորտում արդեն բավական հաջողությունների հասել են, բայց գիտեն, որ դեռ շատ անելիք ունեն կատարյալին հասնելու համար: Ճիշտ է` կարոտում են տնակի հարևան տղաներին, բայց նոր տունն աննկարագրելի լավն է. իրենց անկյուն ունեն, որտեղ քնելուց առաջ մահճակալի կողքի աթոռին Մարկոսն իր դհոլը, իսկ Թովմասն իր դուդուկն է դնում՝ այլևս չվախենալով, որ գործիքները անձրևից կամ խոնավությունից կփչանան:

Թադևոսյաններին բնակարան նվիրողը Տաթևիկ Կարապետյանն է` «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը։ 28 տարեկան է, զբաղեցնում է հոր հիմնադրած հոլդինգի փոխնախագահի պաշտոնը, կառավարում է Cinema Star կինոթատրոնների ցանցը (նույնպես ներառված է «Տաշիր» խմբում)։

Дом семьи Геворкянов. Аветис - Sputnik Արմենիա
Գյումրեցի երեխաներից մի քանիսն այլևս չեն երազի տան մասին. ավետիս՝ Ավետիսի համար

Տաթևիկը երկրորդ տարին անընդմեջ իր ծննդյան օրը` ապրիլի 24-ին, բնակարան է նվիրում 1988-ի երկրաշարժի հետևանքով տանիքից զրկվածներին։ Անցած տարի բնակարան էին նվեր ստացել 8 ընտանիք, այս տարի` 10, այդ թվում` Թադևոսյանները։

Նախորդ տարվա երջանիկների շարքում էր Վիրաբյանների ընտանիքը։ Նրանք արդեն 1 տարի է` բնակվում են Տաթև Կարապետյանի նվիրված տանը: 10 տարեկան Ջեմման, ի տարբերություն իր հասակակիցների, ազատ ժամերին գերմաներեն գրքեր է կարդում ու պարապում: Ասում է՝ երազում է գերմաներենի ուսուցչուհի դառնալ:

Sputnik Արմենիան Ջեմմայի հետ ծանոթացել էր դեռ մեկ տարի առաջ`2017 թվականի ապրիլին, երբ Վիրաբյանների ու հատկապես փոքրիկ Ջեմմայի` քարե տուն ունենալու երազանքը վերջապես իրականացել էր:

© Sputnik / Armenuhi MkhoyanՋեմմա
Джемма Вирабян (10 лет), получившая подарок от Татев Карапетян - Sputnik Արմենիա
Ջեմմա

Կաթոցներով ու առնետներով տնակից հետո նրանք դժվարությամբ էին հավատում իրականությանը։

Ընդամենը մեկ տարի է անցել, բայց անակնկալ նվերը շատ բան է փոխել ընտանիքում: Մինչ ծնողներն ու տատիկը պատմում են հարմարավետ տան բոլոր հարմարությունների մասին, Ջեմման շտապում է ցույց տալ տան ամեն մի անկյունը։

«Արդեն շատ ընկերներ ունեմ այստեղ, համադասարանցիս բակում է ապրում։ Այնքան լավ է, որ տունը դպրոցին մոտ է ու կարող եմ գերմաներեն պարապմունքների գնալ: Հիմա այստեղ՝ այս տանը, ես իմ անկյունն ունեմ. ոչ մեկը չի խանգարում: Տանը միշտ տաք է ու անձրև չի կաթում»,-ասում է 10-ամյա Ջեմման՝ ցույց տալով եղբորը՝ 7 տարեկան Հովհաննեսին` ուրախությամբ նշելով, որ նա էլ իր անկյունն ունի ու կարող է հանգիստ խաղալ իր մեքենաներով:

Այս ընթացքում Տաթև Կարապետյանը թեև ինքն անձամբ Գյումրի չի եկել, բայց նրա անունից այցելել են Վիրաբյաններին՝ կրկին նվերով, այս անգամ` դրամական:

Փոքրիկ Ջեմման հիմա արդեն միայն մեկ երազանք ունի՝ գերմաներենի ուսուցչուհի դառնալ, իսկ հեռավոր ռուսաստանաբնակ Տաթևին փոքրիկ Ջեմման գերմաներեն է շնորհակալություն հայտնում։ Ասում է «Danke» ու խոստանում վարձահատույց լինել իր սովորելով:

Թադևոսյան եղբայրներն էլ երաժշտական շնորհակալություն են հայտնում Տաթևիկին։ Նրանք նվագում են «Ալագյազը» և իրենց կատարումը նվիրում նրան, ում շնորհիվ արդեն 15 օր է` քարե ծածկ ունեն:

Լրահոս
0