00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարցը հասավ Բակո Սահակյանին. մեղավորները պատասխանատվություն են կրելու

© Official site of the President of NKRПрезидент НКР Бако Саакян
Президент НКР Бако Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախագահը հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։

«Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, բերման են ենթարկել 15 քաղաքացու:

Արցախի ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հունիսի 1-ին, ժամը 19:25-ին ահազանգ են ստացել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

Акции протеста в Карабахе (2 июня 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա Արցախում. մարդիկ պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Միջադեպին անդրադարձել է նաև Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը։ Նա Facebook-ի իր էջում գրել է. «Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավականին մեծ խմբով ծեծել են երկու քաղաքացու։ Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլև բերման են ենթարկել երկու ծեծի ենթարկված քաղաքացիներին, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Տասնյակ մարդիկ, այս միջադեպից վրդովված, երեկոյան իրենց ավտոմեքենաներով փակել են Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը։ Հավաքված մարդիկ պահանջել են ձերբակալել ծեծկռտուքին մասնակցած հատուկջոկատայիններին։

Լրահոս
0