00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:48
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թավշյա հեղափոխության» չլուծված խնդիրները, կամ կվերադառնա՞ ՀՀԿ–ն իր նախկին նիրվանային

© Sputnik / Asatur YesayantsШествие протестующих на площади Республики (25 апреля 2018). Ереван
Шествие протестующих на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ, որոնք ծնվում են Հայաստանի նոր իշխանության գործունեությունից, արդեն պարզ է, որ նրա վարած քաղաքականության մեջ պրագմատիզմի մեծ մասնաբաժին կա։ Եթե նման տրամադրվածությունը հնարավոր լինի պահպանել, երկրի համար օգտակար կլինի։ Սակայն ռևանշի փորձերը հաշվի չառնել չի կարելի։

Վաղուց և ճիշտ է ասված` հեղափոխությունը ունի սկիզբ, սակայն չունի վերջ։ Սա հենց այն մասին է, որ եթե դու հաջողված հեղափոխություն ես ուզում` բառի լայն իմաստով, չպետք է հեռանաս քո հռչակած հիմնական սկզբունքներից։

Վերջին տասնամյակներին Հայաստանում առկա ծանր ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը առաջացել է ոչ միայն չկարգավորված հակամարտության պատճառով։ Այդ հակամարտությունն, իհարկե, փոքր և ոչ հարուստ երկրի համար մեծ դեր է խաղում։ Սակայն թվում է`ներքին կառավարման ոչ արդյունավետ լինելն այս պարագայում ավելի ուժեղ գործոն է։

Партийные былеты РПА в Гюмри - Sputnik Արմենիա
Կարևորը կարմիր գիծը չանցնելն է. քաղաքագետը` ՀՀԿ–ականների նկատմամբ գործողությունների մասին

Չենք անդրադառնա Հայաստանի երրորդ հանրապետության պատմությանը` սկսած առաջին նախագահից, վերջացրած ներկայիս նորընտիր վարչապետով, որի իշխանության գալու համար հենց հեղափոխական ճանապարհով «ջանքեր էին գործադրել» նախկին նախագահները։ Նրանց համատեղ գործունեության «արգասիքները» վաղ թե ուշ պետք է նման իրավիճակի հանգեցնեին։

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խուսափել Ուկրաինայում և Վրաստանում տեղի ունեցած նման իրադարձությունների հետ զուգահեռներ տանելուց։ Եվ անկեղծ լինելով, պետք է ասենք, որ նմանություններն իսկապես աննշան են. հավանաբար միայն կոռուպցիայի, գողերի և անարդարության դեմ պայքարին վերաբերվող կարգախոսները, որոնք, սակայն, պարտադիր են ցանկացած հեղափոխության դեպքում։ Բացի այդ պոպուլիզմի որոշակի աստիճան կար, իսկ ժողովրդի մոտ` չարդարացված և նույնիսկ միամիտ իդեալիզմի պոռթկում, մանկական այն համոզմամբ, թե երկիրը վայրկենապես ճիշտ կառավարելի կդառնա, իսկ տնտեսությունը զարգացում կապրի արագ տեմպերով։

Սակայն այդ ամենը սկզբունքային չէ։ Իսկ հայկական «թավշյա» հեղափոխության և «մայդանների» սկզբունքային տարբերությունն այն է, որ ոչ ոք կոչ չէր անում «քաղաքակիրթ ընտրության», երկրի ուղղվածության լիարժեք փոփոխման և ԵԱՏՄ–ի անդամակցությունից անցում կատարելու ԵՄ–ին և ՆԱՏՕ–ին ենթադրական անդամակցության` Շենգեն գոտի առանց վիզաներ այցելելու համար։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներներին. Նիկոլ Փաշինյանի կոչը

Ընդ որում, հայկական քաղաքական իրողությունն ու նորագույն պատմությունն այնպիսին են, որ երկրի նախկին ղեկավարներին և նրանց գործերը շարունակողներին երբեք չի կարելի մոռանալ։ Ընդ որում` բոլորին, ոչ միայն ՀՀԿ–ին` Սերժ Սարգսյանի հետ։ Հայաստանում քաղաքականությունը երբեմն կարող է այնպիսի զարմանալի ճարպիկ խաղ խաղալ` վերադարձնելով ներքաղաքական դաշտ նույնիսկ նրանց, ովքեր թվում էր թե, այդտեղից դուրս են եկել գիտակցաբար և ընդմիշտ։

Նույն Տեր–Պետրոսյանը թեկուզ։ Նա հեռացավ մի ամբողջ տասնամյակով, լուռ գիտությամբ էր զբաղվում (ինչպես ասում են), իսկ 2008 թվականին կրկին հայտնվեց` այն էլ ինչ աղմուկ բարձրացնելով։ Թե ինչի նա հասավ դրանով, այլ հարց է, սակայն փաստը մնում է փաստ։ Ռոբերտ Քոչարյանը, ճիշտ է, վերադառնալու ակնհայտ ցանկություն չի ցուցադրում, սակայն առանցքային հարցերի վերաբերյալ նրա մշտական մեկնաբանություններն ապացուցում են, որ նա ձեռքը զարկերակի վրա է պահում։

Բացի այդ Փաշինյանն ինքն էլ ազատազրկման էր ենթարկվել ժամանակին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, սակայն նրան շատ արագ ազատ արձակեցին և նա դարձավ ընդդիմություն նրանց նկատմամբ, ովքեր էլ հենց զրկել էին նրան ազատությունից։ Այսօր արդեն Փաշինյանն է ազատությունից զրկում նրանց, ովքեր նրան բանտ էին ուղարկել։

«Թավշյա հեղափոխությունը» դեռ չի լուծել լիարժեք իշխանափոխության հարցը։ Այժմ Փաշինյանի թիմը նախապատրաստվում է ՀՀԿ–ի հետ վճռական մարտին։

Заседание правительства Армении (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կառավարության ծրագիրը ներկայացվեց. հայտնի է` ԱԺ–ն երբ կքննարկի այդ ծրագիրը

Իսկ ՀՀԿ–ն դեպքերի զարգացման հետ մեկտեղ վերադասավորվում է` նման իրավիճակում օրինաչափ քանակային կորուստներ ունենալով։ Որակական կորուստների մասին էլ չենք խոսում։ Դեռ երեկ ՀՀԿ–ականների հռետորաբանությունն ավելի խիստ էր, իսկ այսօր նրանք արդեն հանգիստ են վերաբերվում արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարին` հավանական համարելով դրանք։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասում է, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ` նման հայտարարություն ՀՀԿ–ականներից լսելը մինչև վերջերս անհնար էր թվում։ Սակայն այդ խոսքերում գուցե նաև ակնարկ կա։

Իսկ Դավիթ Հարությունյանը նույնիսկ ողջունում է նոր իշխանության մտադրությունը` կապված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հետ. փաստ, որը դեռ վերջերս պատկերացնելն անհնար էր։ Այնուամենայնիվ, Հարությունյանը, հավանաբար, ՀՀԿ–ի ողջ վերնախավից ամենամեծ ռեալիստն է, որը չի խոսել Սերժ Սարգսյանի այլընտրանքի բացակայության մասին։ Հանդգնեմ ենթադրություն անել, որ եթե հանրապետականները փորձեին «այլընտրանք» դիտարկել, դեպքերը կարող էին նաև այսօրվա շրջադարձը չունենալ։

Եվ եթե ՀՀԿ–ն երկնքից իջնի, իսկ դրա նախադրյալներն արդեն կան, ապա այդ դեպքում վերադարձի փորձն անխուսափելի կլինի։ «Վերադարձի», «հակահեղափոխության», «ռևանշի»` յուրաքանչյուրը կարող է իր ուզած ձևով կոչել, դրանից էությունը չի փոխվի։ Միևնույն ժամանակ, որևէ երաշխիք չկա, որ վերադարձի դեպքում «հակահեղափոխականները» շատ արագ չեն ընկնի իրենց սովորական անվրդովության նիրվանայի մեջ։

Անվրդովության, որը ժողովրդից հեռու է, ինչպես կասեր հայտնի հեղափոխականներից մեկը։

Լրահոս
0