00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսի երջանկություն. Նեթանյահուն հիշեց Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի մասին

© AP Photo / Sebastian ScheinerПремьер-министр Израиля Биньямин Нетаньяху
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Իսրայելի վարչապետի «օպերատիվությունը» արժանի է հիշատակման. Հայաստանն ընդամենը մեկ ամիս է` նոր իշխանություն ունի, իսկ Թել Ավիվի շնորհավորանքը նոր է տեղ հասնում։

Իսրայելը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնել մի շարք ոլորտներում` էներգետիկա, գյուղատնտեսություն, ջրային ռեսուրսների կառավարում։ Այս մասին նշված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում։

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху на ежегодной конференции здравоохранения (27 марта 2018). Тель-Авив, Израиль - Sputnik Արմենիա
Արջի ծառայություն Հայաստանին, կամ ինչպես է Իսրայելը կրկին որպես թուր ճոճում հայկական հարցը

Լավ հարաբերություններ, ամուր կապեր և համագործակցություն պետք է զարգացնել բոլոր երկրների, առավել ևս Իսրայելի պես լուրջ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ։ Հայաստանն այդ երկրից սովորելու բան ունի ամենատարբեր ոլորտներում, և եթե հարաբերությունների (քաղաքական և գործնական) զարգացումը թղթի վրա չմնա, ապա այդ ամենը մեզ միայն օգուտ կբերի։

Շնորհակալություն ասենք Իսրայելի վարչապետին և համարենք, որ դիվանագիտական քաղաքավարության տուրքը մատուցվել է։ Եվ քանի որ մենք դիվանագետ չենք, ուղերձի համար միայն շնորհակալություն հայտնելով չենք սահմանափակվի` առանձին «երախտագիտության» է արժանի իսրայելական կողմի «արագ արձագանքը», չէ՞ որ Փաշինյանի ընտրվելուց ընդամենը մեկ ամիս է անցել։ Նույնիսկ Ադրբեջանն էր ավելի արագ արձագանքել, թեև Արցախյան բանակցությունների վերաբերյալ իր սիրելի «սուբստանտիվ» սպասումների համատեքստում, բայց ինչևէ…

Հիմա, ըստ ամենայնի, մենք պետք է նետվենք Իսրայելի հետ համագործակցելու` հիացմունքից խեղդամահ լինելով։ Թեև կարող ենք դեռ մեկ տարի սպասել` չէ՞ որ անկախության 30 տարիներն ապրեցինք առանց համագործակցության։ Եթե ինչ-որ բան կորցրել ենք, փոխարենը մեր հարևան է ձեռք բերել` տարաբնույթ զենք, անօդաչու սարքեր… Բացի այդ, չմոռանանք Քնեսեթի մտադրության մասին. հենց Էրդողանը չափն անցնի, Ցեղասպանությունը կճանաչի։ Ամեն տարի մի տասը անգամ պատրաստվում են ճանաչել, բայց ամեն անգամ մի տեսակ չի ստացվում։

Спикер израильского парламента (Кнессета) Юлий Эдельштейн - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. խոսնակը ճի՞շտ որոշում է ընդունել

2001 թվականի ապրիլին այդ հարցի վերաբերյալ պարզ արտահայտվեց այն ժամանակվա արտգործնախարար Շիմոն Պերեսը. «Անիմաստ է պնդել, որ հայերը, հրեաների նման, ցեղասպանության են ենթարկվել։ Ցեղասպանության հարցում հայերին հրեաների հետ նույնականացնելն անընդունելի է», — ասել էր նա։ Պերեսից մեկ տարի անց Վրաստանում և Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենը (փաստորեն նման դեսպան էլ է եղել) պարզաբանումներ է արել. «Հոլոքոստը աննախադեպ երևույթ է, և ոչինչ, այդ թվում նաև հայերի ողբերգությունը, չի կարելի համեմատել հրեաների ցեղասպանության հետ»։

Ահա և ամբողջ պատասխանը։ Իսրայելն ու համապատասխան կազմակերպությունները կարծում են, որ հայ ժողովրդի հետ տեղի ունեցած իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչելու դեպքում Հոլոքոստը կկորցնի իր բացառիկությունը։ Ավելին` նրանք, ովքեր 1915 թվականի իրադարձություններում Ցեղասպանություն չեն տեսնում, պնդում են, որ եթե հայերն այն ժամանակ իսլամ ընդունեին, ջարդ չէր լինի։ Պարզվում է` թուրքերը սեփական անվտանգությունն էին ապահովում` կոտորելով անհուսալի, Ռուսական կայսրությանը միտված քրիստոնյաներին։ Իսկ ահա հրեաները, Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ հնարավորություն չունեին փրկվելու` հավատը փոխելով. նրանց ոչնչացնում էին որպես ժողովուրդ, ոչ թե կրոնական պատկանելության համար։

Լռենք այն մասին, թե ինչպես էին թուրքերը սպանում արաբներին` իրենց նման մուսուլմաններին, բայց հարցը Ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը չէ։ Բանն այն է, որ դժվար է պատկերացնել, որ Իսրայելը երբևիցե կանի որևէ բան ի վնաս և հակառակ թուրքական շահերի։ Այդ թվում` զենք չի մատակարարի Ադրբեջանին։

Тигран Балаян - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է Հայաստանն ընկերություն անելու Իսրայելի ու Իրանի հետ

Գոնե այն պատճառով, որ Թուրքիան ոչ միայն առաջին մուսուլմանական երկիրն է, որը 1949 թվականին ճանաչել է Իսրայել պետությունը։ Դեռ Բեն Գուրիոնի ժամանակ, մեկուսացած լինելով Մերձավոր Արևելքում առաջին արաբա-իսրայելական պատերազմից հետո, Իսրայելը չափազանց հետաքրքրված էր դաշնակից գտնելու հարցում։ Ընդ որում մուսուլմանական երկիր, որպեսզի միանգամից պառակտում մտցներ նաև իսլամական ճամբարում։ Թուրքիան դարձավ այդ դաշնակիցը, և դա, ի դեպ, բացատրում է, թե ինչու Էրդողանին չի հաջողվում դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ` չնայած իր մեծ ցանկության։

Իհարկե, Իսրայելի հետ համագործակցությունը կարող է շատ բան տալ Հայաստանին. և՛ գյուղատնտեսության առումով, և՛ բժշկության, և՛ այլ ոլորտներում այդ երկիրը տպավորիչ, իսկ երբեմն էլ բացառիկ արդյունքների է հասել։ Պետք է միայն միշտ հիշել, որ Իսրայելը Հայաստանի հետ համագործակցելու է մնացորդային սկզբունքով, որպեսզի չվնասի Թուրքիայի շահերին։ Եվ աշխարհաքաղաքական տեսանկյունից նրա համար դա տրամաբանված ու հասկանալի է։

Բայց չէ՞ որ կա ևս մի բավական հզոր գործոն` Իրանը։ Մեր բարի հարևանին, իհարկե, դուր չի գա Հայաստանի և Իսրայելի մերձեցումը։ Թեհրանը, ամենայն հավանականությամբ, զերծ կմնա անձնական վիրավորանքներից և առավել ևս խանդից, բայց, հաշվի առնելով Իսրայելի հետ թշնամական հարաբերութունները, կարող է սկսել հայ-իսրայելական մերձեցումն ընկալել որպես իր անվտանգությանը սպառնացող վտանգ։

Ու թեև դժվար է պատկերացնել, որ հայ-իսրայելական հարաբերություններն այնքան կխորանան ու կզարգանան, որ Իրանի անվտանգության համար վտանգ կառաջանա, այդուհանդերձ Թեհրանի նման վերաբերմունքը նույնպես տրամաբանված ու հասկանալի կլինի։

Իսկ ինչ վերաբերում է բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ ունենալուն, ապա դրանց կարևորությունն, իհարկե, ոչ ոք չի հերքի։

Լրահոս
0