Ողբերգական ավտովթար Հրազդան քաղաքում. 30-ամյա ուղևորը տեղում մահացել է

© Sputnik / Asatur Yesayants / Машина скорой помощи
Машина скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի- Sputnik. Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 00:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 32-ամյա Նվեր Ալեքսանդրյանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում իր վարած BMW մակնիշի 35 RN 561 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, ավտոմեքենայի ուղևոր, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 30-ամյա Գոռ Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ Ն. Ալեքսանդրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Փրկարարները մահացածի դին դուրս են բերել ավտոմեքենայից, հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Լրահոս
0