00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճապոնական ճաշատեսակներ հայկական լեռնաշխարհում․ մերոնք նախընտրո՞ւմ են սուշի

© Sputnik / Asatur YesayantsНациональная выставка комплексного оснащения отельного, ресторанного бизнеса и торговли (31 мая 2018). Еревaн
Национальная выставка комплексного оснащения отельного, ресторанного бизнеса и торговли (31 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև ռոլերը Ճապոնիայում են հայտնվել Կորեայից, սակայն այդ ուտեստը հայտնի է դարձրել հենց Ծագող արևի երկիրը։ Ճապոնական խոհանոցը վաղուց նվաճել է տարբեր երկրների բնակիչների սրտերը։ Բայց հասցրե՞լ են արդյոք այդ էկզոտիկ սուշիները և ռոլերը նվաճել գուրման հայերին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան․ Հայաստանում, հատկապես Երևանում, կարելի է գտնել ճապոնական խոհանոցի մի քանի ռեստորաններ, թեև բառացիորենն 5-10 տարի առաջ հայերի համար սուշին և ռոլերն արտառոց բաներ էին։

Հայերը բաժանվում են երեք խմբի, մի մասը սիրում է սուշի, մյուս մասը փորձել է, բայց չի հասկանում,  թե ինչի համար է սիրում այդ ուտելիքը, ոմանք էլ ուղղակի չեզոք են վերաբերվում ասիական ուտեստներին։

Հյուր շեֆ խոհարարին. ինչպես պատրաստել «Տապակա Արտաշատ» - Sputnik Արմենիա
Համով Հայաստան․ իշխանով ճաշատեսակը ռեկորդներ է գրանցում զբոսաշրջիկների շարքում

Իհարկե, անհնար է չնկատել, որ հայերը գուրման են և միշտ սիրում են համեղ ուտել։ Մենք այն բացառիկ ժողովուրդներից ենք, ում տոնական սեղանները միշտ ճկվում են տարատեսակ խորտիկների ու ճաշատեսակների առատությունից։

Sushi Kushi ռեստորանի գործադիր տնօրեն Արտյոմ Սարգսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրեց, թե որքանով է Հայաստանը կլանել «սուշիմանիան»։

«Կարելի է ասել, որ սուշին դանդաղ, բայց վստահ քայլերով նվաճում է հայերի սրտերը։ Վերջին մեկ-երկու տարիներին այդ ճաշատեսակները փորձել է մեր բնակչության մեծ մասը։ «Սուշիմանիան» նվաճում է մեր երկիրը, քանի որ աճում է մարդկանց թիվը, որոնք նախընտրում են ճապոնական խոհանոցը», — նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ճապոնական խոհանոցն այնքան տարածված հայերի մեջ, որ շատերը պատվիրում են սուշի տուն կամ աշխատանքի վայր։

Պարզվել է, որ ապրանքանիշը եվրոպական է, սակայն  Սարգսյանը և խոհարարների իր թիմը որոշել են զարգացնել սուշիի մշակույթը նաև Հայաստանում և բացել այդ ռեստորանը մեր երկրում։

© Sputnik / Asatur YesayantsԱրտյոմ Սարգսյան
Исполнительный директор ресторана SushiKushi в Ереване Артем Саргсян - Sputnik Արմենիա
Արտյոմ Սարգսյան

«Թվում է, որ դա կդառնա բարի ավանդույթ, մենք կբացվենք նաև երկրի մյուս քաղաքներում, ինչպես նաև Արցախում։ Մենք ունենք ռոլեր, սոուսներ պատրաստելու գաղտնիքներ։ Որոշ մթերքներ չեն վաճառվում Հայաստանում, ուստի ներմուծում եք Լեհաստանից», — ասաց խոսնակը։

Ամենահետաքրքիրն այն է, որ շուկայում հազիվ թե բախվես մրցակցության հետ, եթե գուրմաններին առաջարկես համեղ ճաշատեսակներ՝ պատրաստված թարմ, որակյալ մթերքներից յուրահատուկ բաղադրատոմսով։

Sputnik Արմենիայի թղթակցի անցկացրած ոչ մեծ հարցման արդյունքները ցույց են տվել, որ ռոլերը և սուշիները հիմնականում նախընտրում են 25-45 տարեկան բնակիչները։ Ինչպես ցույց է տվել վիճակագրությունը, նրանցից շատերն առաջին անգամ ճապոնական խոհանոցի ճաշատեսակներ փորձել են արտասահմանում։

Լրահոս
0