00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնը սեփականություն չէ. նախարարը պատասխանում է պաշտոնից հեռացածների բաց նամակներին

© Sputnik / Aram NersesyanМинистр здравоохранения Армении Арсен Торосян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Министр здравоохранения Армении Арсен Торосян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ համակարգում կադրային փոփոխություններն անհրաժեշտություն են։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնն իրենց սեփականությունն է։ Իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է համակարգում կադրային որոշ փոփոխությունների շուրջ առաջացած աղմուկին։ 

«Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենին առաջարկել եմ գալ ինձ խորհրդական, ինչը նշանակում էր, որ նա պետք է ազատվեր նախկին պաշտոնից։ Ի դեպ, առաջարկել եմ խորհրդական հիմա`ապագայում ավելի բարձր պաշտոնի անցնելու նպատակով։ Նույնիսկ նախարարի տեղակալի մասին էր խոսքը։ Ու նա, կարծես թե համաձայնել էր, բայց այն ինչ տեղի ունեցավ հետո, շատ հետաքրքիր էր, վարակիչ ստատուսները շատ հուզիչ էին»,– ասում է նախարարը։

Арсен Торосян - Sputnik Արմենիա
Երիտասարդները կարծրատիպեր չունեն. առողջապահության նախարարը` կադրային քաղաքականության մասին

Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցները, նրա մեկնաբանմամբ, իրենց տնօրեն Ալեքսանդր Բազարջյանի փոփոխության մեջ իրենց աշխատանքային առօրյայի փոփոխության վտանգ են տեսել։ Արսեն Թորոսյանը նշում է, որ այստեղ սովորել էին «առավոտյան ժամը 10–ին գալ աշխատանքի և 3-ին գնալ տուն, և այդ ժամանակահատվածում զբաղվել անհասկանալի է, թե ինչով»։

Նախարարն այսպես է մեկնաբանում ինստիտուտի գիտական խորհրդի նիստում բաց նամակի ընդունումը, որտեղ աշխատակիցներն իրենց անհամաձայնությունն են հայտնում տնօրենին այլ պաշտոնի տեղափոխելու վերաբերյալ։

Արսեն Թորոսյանի հիշատակած հաջորդ պաշտոնյան ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սևումյանն է, ով նույնպես իր հեռացման մասին երեկ երեկոյան բաց նամակ էր հրապարակել, որտեղ մասնավորապես հայտնել էր. «Ս.թ. մայիսի 31-ին ինձ իր մոտ հրավիրեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը և փոխանցեց, որ նախարարը «ուզում է», որ ես աշխատանքից ազատվելու ինքնակամ դիմում գրեմ»։

Արսեն Թորոսյանը մեկնաբանում է, թե ինչպես է Սևումյանը ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել։

Больница. Больничная койка - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությունը հիվանդների խնայողությունների հաշվին արևային կայաններ կտեղադրի

«Նախկին տնօրենին նախկին իշխանությունները ստիպողաբար հեռացրել են աշխատանքից, այսպես ասած` անտանելի են դարձրել նրա աշխատանքը, և նա ստիպված հեռացել է այդ պաշտոնից, և, փաստորեն Միհրան Սևումյանը անարդարացիորեն նշանակվել է տնօրեն»,– ասում է Թորոսյանը։

Առողջապահության նախարարը հայտարարում է, որ համակարգում պետք են ռադիկալ կադրային փոփոխություններ, ինչը արվելու է աշխատանքն առնելով արդյունավետ դարձնելու համար։

«Ամեն դեպքում վենդետաներ չեն լինելու, լինելու է արդարության վերականգնում»,– ասում է նա։

Արսեն Թորոսյանը նաև հայտարարում է, որ կադրային փոփոխություններն ավարտված չեն։ Նախարարությունում ու ենթակա կառույցներում դրանք դեռ շարունակվելու են։

Լրահոս
0