00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հմուտ վարպետները կամ ինչու Զլատոուստի հայերը «ուղղակի համայնք չեն, այլ գտածո»

CC BY-SA 3.0 / ANtiquary / Училище УреньгинскоеУчилище Уреньгинское
Училище Уреньгинское - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զլատոուստում (Հարավային Ուրալ) տեղի է ունեցել բացառիկ հայկական խաչքարի օծման արարողությունը, որը դարձել է միջազգային նշանակության իրադարձություն։

Վլադիմիր Լեպյոխին, Sputnik.

Ի՞նչ գիտեն հայերը հարավուրալական Զլատոուստ քաղաքի մասին։ Կարծում եմ` Հայաստանում քչերը կկկարողանան այդ քաղաքը գտնել քարտեզի վրա։ Միաժամանակ Զլատոուստում, որն ընկած է Չելյաբինսկի շրջանում` Եվրոպայի ու Ասիայի սահմանին, քառորդ դարի ընթացքում հզոր հայ համայնք է ձևավորվել։

Церковь Святого Егише в Лондоне - Sputnik Արմենիա
Ինչպես Լոնդոնի եկեղեցին հայկական դարձավ, և ինչ կապ ունի Երևանի պատվավոր քաղաքացին

Արցախյան պատերազմի տարիներին այստեղ են տեղափոխվել մի քանի ընտանիքներ Լեռնային Ղարաբաղից, Հրազդանից և Ծաղկաձորից։ Նրանք այստեղ տներ են կառուցել, բիզնես են սկսել, երեխաներ են ունեցել. մի խոսքով, լիարժեք տեղ են զբաղեցրել շրջանի կյանքում։

Զլատոուստը համարվում է զինական գործի ականավոր վարպետների քաղաք։ Բավական է ասել, որ 19-րդ դարի կեսին ռուսական բանակի ամբողջ սառը զենքն արտադրվել է հենց այստեղ` Զլատուստի կայսերական զինագործական գործարաններում։ Այսօր տեղի վարպետները պատրաստում են արդեն ոչ թե շարային, այլ պարգևատրման և դեկորատիվ զենք, բայց աշխատավոր մարդու և յուրահատուկ պողպատի արտադրության արվեստի նկատմամբ հարգանքը նախկինի պես ուժի մեջ է։

Հայերը միշտ աչքի են ընկել ոչ միայն բիզնես կազմակերպելու կարողությամբ, այլ նաև ցանկացած նուրբ արվեստի մեջ հմտությամբ։ Ահա թե ինչու են նրանք Զլատոուստում հյուրանոցներից բացի կառուցում հյուրանոցներ, սրճարաններ և առևտրի կենտրոններ, ինչպես նաև նոր գործարանային արտադրամասեր, միջոցներ ներդնում մետաղի մշակման, շինանյութերի արտադրության և բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների մեջ։ Այդ պատճառով Զլատոուստի հայ համայնքը մեծ հեղինակություն ունի քաղաքային շրջանի սահմաններից դուրս։

Армянская церковь Святого духа в Амстердаме - Sputnik Արմենիա
Եկեղեցին վաճառել են, բայց ստիպել են պահպանել հայկական գրությունը․ այսքա՞ն էլ տարբեր հայեր

Տեղի հայերը բիզնես ունեն Չելյաբինսկում, Միասեում, Մագնիտագորսկում և Հարավային Ուրալի այլ քաղաքներում։ Զլատոուստի հայ ձեռնարկատերերի ակտիվությունը չի սահմանափակվում տնտեսությամբ։ Նրանք մեծ միջոցներ են ներդնում սպորտի զարգացման, սոցիալական և մշակութային օբյեկտների, քաղաքի բարեկարգման մեջ, որը դարձել է նրանց հարազատ հայրենիքը։

Ինչպես պնդում է Զլատոուստի քաղաքապետ Վյաչեսլավ Ժիլինը, հայ համայնքը ոչ միայն ներդաշնակորեն ներառվել է քաղաքի կյանքում, այն մեզ համար գտածո է դարձել, քանի որ ավերիչ 90-ականներին, երբ «զինագործ վարպետների քաղաքի» ձեռնարկությունները սնանկացել են կամ փակվել, հենց մի քանի հայ ընտանիքների ակտիվության շնորհիվ հաջողվել է վերականգնել արտադրությունը և ակտիվացնել սոցիալական ու մշակութային ծրագրերը։

«Մեր քաղաքը բազմազգ է, այստեղ ապրում են բաշկիրներ, թաթարներ, այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Բայց հայերը Զլատոուստ են բերել անխոնջ աշխատավորերի յուրահատուկ կերպարը և ապացուցել, որ անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում քաղաքում։ Նրանք մեր եղբայրներն են ոչ միայն հավատով, այլ նաև ոգով», — կարծում է Վյաչեսլավ Ժիլինը։

Այսօր Զլատոուստի հայ համայնքն այնքան է մեծացել, որ սեփական եկեղեցու կարիք ունի։ Ինչպես ընդունված է, եկեղեցի կառուցելուց առաջ հայերն անցած տարի այդ քաղաքում խաչքար են տեղադրել։

© Photo : U74Խաչքար
Армянский хачкар в подворье Серафимовского харама г. Златоуст - Sputnik Արմենիա
Խաչքար

Իսկ այս տարվա հունիսի 1-ին Զլատոուստի Սերաֆիմ Սարովսկու ուղղափառ մայր տաճարի բակում տեղի է ունեցել այդ խաչքարի օծումը` շրջանային ղեկավարության, ՌԴ Պետդումայի և Դաշնության խորհրդի պատգամավորների մասնակցությամբ։

Հայաստանի Հարավային Ուրալ էին ժամանել Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը (Ծաղկաձորը Զլատոուստի քույր քաղաքն է) և Ծաղկաձորի եկեղեցիների մեկի քահանա հայր Ներսեսը։ Նրանց հետ եկել էին նաև Հայաստանի Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։

© Photo : Владимир ЛепехинԽաչքարի օծումը
Кульминация освящения хачкара - Sputnik Արմենիա
Խաչքարի օծումը

Տոնի գագաթնակետը դարձել է խաչքարի օծման ծեսը։ Հայ առաքելական եկեղեցու և Ռուսական ուղղափառ եկեղեցու քահանաների անցկացրած արարողությունը` Զլաոտոուստի և Սատկինսկի եպիսկոպոս Վիկենտիի և Եկատերինբուրգում ՀԱԵ սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Արիստակեսի անմիջական մասնակցությամբ, համատեղ էր, միահավատ։ Պատարագի ավարտից հետո վեհապետ Վիկենտին Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին լանջախաչեր նվիրեց։

© Photo : U74Խաչքարի օծման ծեսը
Епископ Златоустовского и Саткинского Викентий и настоятель храма святого Иоанна Предтечи ААЦ в Екатеринбурге Тер Аристакес - Sputnik Արմենիա
Խաչքարի օծման ծեսը

Ի դեպ, խաչքարի օծմանը ներկա էր նաև Չելյաբինսկի մարզի Գոռնոզավոդսկի երկրամասի գլխավոր իմամ-մուհտասիբ Մուհամմադ հազրաթ Մինիգալիևը, որը կողմ է միմյանց ավանդույթներն ու սրբությունները հարգելու միջոցով ժողովուրդների ու կրոնների միասնականությանը։

Հայկական խաչքարի օծման միջեկեղեցական քրիստոնեական ծեսը շատ յուրահատուկ էր և խորհրդանշական։

Խորհրդանշական էր, որ երբ քամին գցեց երկու պետական դրոշները (ռուսական և հայկական), որոնք դրված էին խաչքարի մոտ, ռուս ուղղափառ քահանան բնազդաբար նետվեց բարձրացնելու հայկական դրոշը, իսկ հայ համայնքի ներկայացուցիչները` ռուսականը։

Խորհրդանշական էր նաև այն, որ տոնի մասնակիցներից ոչ ոք չխոսեց քաղաքականության մասին։ Միայն հոգու և համատեղ նախագծերի մասին։ Օրինակ` Զլատոուստում հայկական եկեղեցու գալիք հիմնարկեքի, հայկական պատվիրակության ուղևորության, Զլաոտոուստի և Ծաղկաձորի դպրոցականների միջև Երկրորդ վիրտուալ շախմատային մրցաշար անցկացնելու մասին։

© Photo : U74Տոնի մասնակիցները
Участники праздника на храмовой площади - Sputnik Արմենիա
Տոնի մասնակիցները

Խաչքարի օծման ժամանակ հնչած ռուսական և հայկական աղոթքներն ու երգերը, Զլատոուստի Հայկական մշակութային կենտրոնի կազմակերպած ազգային պարի ելույթը` Քրիստինա Խուդոյանի գլխավորությամբ, Սերաֆիմի մայր տաճարի դիմաց, ինչպես նաև հանդիսատեսի հսկայական թիվը խոսուն հաստատումը դարձան հայտնի փաստի, որ հայերի ու ռուսների բարեկամությունը կախված չէ Հայաստանում կամ Ռուսաստանում տիրող քաղաքական իրավիճակից։

«Հայկական խաչքարը կարող է գտնվել միայն այն երկրում, որը մենք` հայերս, սուրբ ենք համարում։ Մեր խաչքարերն այսօր տեղադրված են Ռուսաստանի բոլոր շրջաններում, և դա խոսում է այն մասին, որ մենք ռուսական հողը սրբազան ենք համարում մեզ համար։ Խաչքարերի տակի հողը, որտեղ էլ նրանք գտնվեն, հայկական հողի կտորներ են», — Զլատոուստում հայկական խաչքարի տեղադրումը այսպես գնահատեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լուիզա Սարգսյանը։

Ռուսական հողում հայությունն արդեն մոտ երկու հարյուր տարի անշեղորեն բարգավաճում է իր համայնքներով, եկեղեցիներով և խաչքարերով։ Ու շարունակում է սերտ հարաբերություններ հաստատել բազմազգ Ռուսաստանի ժողովուրդների հետ։

Լրահոս
0