00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աջակողմյան ղեկի վտանգը. Փաշինյանի կառավարությունը բացատրում է` ինչն ինչոց է

Բաժանորդագրվել
Հայաստանում վերջերս արգելել են աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրումը, թեև կարգին չեն բացատրել` ինչու։ «Ճապոնականների» վթարայնության բարձր ցուցանիշը ոչ ոք այդպես էլ չի ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաներ առաքող ընկերությունների ներկայացուցիչները պատրաստվում են դիմել նոր իշխանություններին` պահանջելով չեղարկել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Autocom Japan ճապոնական ընկերության մասնաճյուղի տնօրեն Արտեմ Դավթյանը։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
«Աջ ղեկով» մեքենաների ճակատագիրը կամ ինչու «հայկական» մեքենաները կմնան Վրաստանում

Աջ ղեկով մեքենաների արգելքը, չնայած հասարակության դժգոհությանը, ուժի մեջ է մտել 2018թ–ի ապրիլի 1–ից։ Հայաստանի տրանսպորտի նախարարությունում արգելքը բացատրել են նրանով, որ մեր երկրում երթևեկությունն աջակողմյան է, որի դեպքում աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումը վտանգավոր է։

«Մենք պատրաստվում ենք առաջիկա շաբաթվա ընթացքում նամակ ուղարկել Հայաստանի իշխանություններին` պահանջելով թույլ տալ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրումը։ Վստահ եմ, որ նոր կառավարությունը դրական պատասխան կտա մեր հարցմանը», – ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` ցանկացած փորձառու վարորդ կհամաձայնի պարզ ճշմարտության հետ. նոր աջ ղեկով մեքենան միշտ ավելի լավ է, քան հին ձախ ղեկովը։ Ճապոնիայից ներկրվող աջակողմյան ղեկով մեքենաները գրեթե երկու անգամ էժան են, քան Գերմանիայից և ԱՄՆ–ից առաքվող ձախ ղեկով մեքենաները։ Բացի այդ, դրանց մաշվածությունը զգալիորեն քիչ է, քան ձախ ղեկով ավտոմեքենայինը։

«Ամբողջ աշխարհն անցում է կատարում հիբրիդների, էլեկտրամոբիլների, ավելի նոր մեքենաների, իսկ Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների բազմամյա շահագործումից հետո բարձրացնում են դրանց վտանգավորության մասին հարցը», – ասաց Դավթյանը։

Видеомост о проблеме праворульных машин - Sputnik Արմենիա
Հավասարություն դեպի ձախ. տեսակամուրջ` աջ ղեկով ավտոմեքենաների թեմայով

Նա նշեց, որ աջ ղեկով մեքենաների արգելքից հետո Հայաստան ներկրվող մեքենաների քանակը հինգ անգամ կրճատվել է։

Նրանք, ովքեր շարունակում են մեքենա գնել Ճապոնիայից, ստիպված են լինում աջ ղեկը դարձնել ձախ` ավտոմեքենան Հայաստան բերելու համար։ Դավթյանը պնդում է, որ աջ ղեկով մեքենան ավելի անվտանգ է, քան այն, որի ղեկը տեղափոխվել է։

Բացի այդ, ղեկը փոխելը լրացուցիչ ծախս է վարորդների համար։ Վրաստանում այդ «վիրահատության» գները սկսվում են 150 դոլարից, Հայաստանում նույն գործողությունն արժե առնվազն 350 դոլար։ Բայց որոշ մեքենաների դեպքում գինը կարող է հասնել երկու հազար դոլարի։

Դա պայմանավորված է նրանով, որ ղեկը փոխելու համար անհրաժեշտ պահեստամասերը Ճապոնիայից Հայաստան են ներկրվում Վրաստանի տարածքով, հետևաբար, Հայաստանում ղեկը փոխելն ավելի թանկ է։

Հիմնականում Հայաստան են ներկրվում C, E, A դասի Mercedes, BMW, Nissan Teana, Mitsubishi Io, Subaru Forester մակնիշի մեքենաներ։ Դրանցից առավել թանկ է BMW մակնիշի մեքենայի ղեկը փոխելը։

Լրահոս
0