00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակակոռուպցիոն պայքարի հայկական տարբերակը. ինչո՞ւ է իշխանությունը վերջից գալիս սկիզբ

© Sputnik / Aram NersesyanЗаседание правительства Армении (24 мая 2018). Еревaн
Заседание правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխանությունը շարունակում է կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարը, փորձագետները` վերլուծում արվածը, հանրությունը` սպասում նոր աղմկոտ բացահայտումների։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Նելլի Դանիելյան. Ինչպես հայկական հեղափոխությունն այնպես էլ դրա հետևանքով սկսված հակակոռուպցիոն պայքարը միայն Հայաստանին բնորոշ տարրեր ունեն։

Եթե ամբողջ աշխարհը կոռուպցիայի դեմ պայքարը սկսում է բարուրից` մանկապարտեզում, դպրոցում, բուհում կրթական ծրագրերից, հետո հասնում կանխարգելիչ ծրագրերի ներդրմանն ու նոր միայն պայքարում արդեն տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործությունների դեմ, ապա Հայաստանի նոր իշխանությունը պայքարը սկսեց վերջից` կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումից։

Министр здравоохранения Армении Арсен Торосян в парламенте (5 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությունն էլ դիմեց ԱԱԾ-ին. չարաշահման դեպք է բացահայտվել

«Ելնելով խնդիրները օպերատիվ եղանակով լուծելու անհրաժեշտությունից` շեշտադրումը դրվում է այդ մեթոդի վրա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կոռուպցիայի դեմ պայքարի փորձագետ Մարատ Ատովմյանը` իրավական պայքարից զատ կարևորելով նաև հակակոռուպցիոն համակարգի ձևավորումը,– որպեսզի անկախ նրանից, թե ով, որ պաշտոնում կլինի, այդ համակարգն` անկախ անձերից, գործի»։

Հարուցված քրեական գործերը, տարբեր ոլորտներում իրականացվող ուսումնասիրություններն ու արդեն իսկ տեղի ունեցած բացահայտումները Մարատ Ատովմյանն աննախադեպ է որակում Հայաստանի համար, բայց պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկում է մեկ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծել։ «Այն իր մեջ կներառի և՛ կրթական, և՛ կանխարգելիչ բաղադրիչները, և ՛ օպերատիվ–հետախուզական գործառույթները։ Այդ մարմինը կուսումնասիրի տարբեր բնագավառների կոռուպցիոն սխեմաները, կվերհանի, թե ինչն է դրան նպաստում ու կառավարություն և ԱԺ կներկայացնի կոնկրետ ինստիտուցիոնալ բարեփոխումների օրենսդրական նախաձեռնություններ»,– ասաց նա։

Դե իսկ կոռուպցիայից ազատվելու առաջին պայմանը ռիսկային ոլորտի աշխատողների ֆինանսական ապահովվածությունն է. որքան ցածր է աշխատավարձը, այնքան բարձր է կոռուպցիոն ռիսկը։

Руководитель фракции Республиканская Партия Армении Ваграм Багдасарян в Национальном Собрании Армении (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սուպերմարկետներում օրենքի շեղում չի եղել. Վահրամ Բաղդասարյանը` ԱԱԾ բացահայտումների մասին

Բայց մինչ նոր կառավարությունը կհասնի հակակոռուպցիոն համակարգերի ներդրամնն ու աշխատավարձերի բարձրացմանը, արդեն կատարված քայլերը փորձագետին հույս են ներշնչում, որ կա կոռուպցիան բոլոր համակարգերում արմատախիլ անելու քաղաքական կամք ու ցանկություն։

Նոր իշխանության ամենաքննարկված ու աղմկահարույց դեպքը, թերևս, սուպերմարկետներում հարկային մարմնի հետ ձեռք բերված գաղտնի համաձայնությունն էր` 20 տոկոսի փոխարեն 5 տոկոս հարկ վճարելու և այդ նպատակով հարյուրավոր ապօրինի, կեղծ ԱՁ–ներ գրանցելու մասին։ Հարյուրավոր քաղաքացիներ միայն ԱԱԾ բացահայտումներից հետո են իմացել, որ իրենց գործատուն իրենց փաստաթղթերով Ա/Ձ է գրանցել ու իր անվան տակ գործարքներ իրականացնել։

Նմանօրինակ չարաշահումներից խուսափելու համար փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը կարևորում է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը։

«Եթե լինի ներդրված իրական սեփականատերերի ինստիտուտը, եթե կլինի համապատասխան գործիքակազմ, որը կտրվի իրավապահ մարմիններն, նրանք անմիջապես կկարողանան բացահայտել հնարավոր չարաշահումները։ Ոչ թե տարիներ շարունակ ինչ-որ կազմակերպված խմբեր ապօրինի գործողություններ կիրականացնեն և միայն իշխանության քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր կլինի բացահայտումներ անել»,– ասաց նա։

Активисты заблокировали вход супермаркета Yerevan City (2 мая 2018). Проспект Маштоца, Ереван - Sputnik Արմենիա
«Երևան Սիթի» առևտրի կենտրոնում ԱԱԾ ստուգումներն օրինական են. Մաշադյան

Հայաստանի նոր կառավարության արդեն իրականացրած բացահայտումները փորձագետը պատահական չի համարում` նշելով, որ բոլորի համար էլ պարզ էր, որ կոռուպցիոն շղթա բացահայտելու համար իրավապահներին որոշակի ժամանակ է հարկավոր։

«Իմ կարծիքով սա արդեն սկսված պրոցես է եղել, որը բացահայտվեց այս օրերին»,– նշեց Սյուզաննա Սողոմոնյանը` չբացառելով, որ Հայաստանի նոր իշխանությունը կոռուպցիայի տեղն իմացել է մինչ իշխանություն դառնալը։

«Ընդդիմությունը ևս օրենքով սահմանված որոշակի լիազորություններ ունի, որպեսզի կարողանա սկսել այնպիսի գործողությունների շարք, որը կհանգեցնի բացահայտումների»,– ասաց մեր զրուցակիցը։

Մինչ փորձագետները վերլուծում են իշխանության հակակոռուպցիան պայքարն ու դրա արդյունքները, իշխանությունը նոր հայտարարություններ է անում։ Արդեն ստուգումներ են սկսվել հանքարդյունաբերության, բժշկական փորձաքննությունների, անապահովության նպաստների տրամադրման ու նաև առողջապահության ոլորտներում։ Հանրությունը սպասում է դրանց արդյունքներին ու ակնկալում նոր աղմկոտ պատմություններ։

Լրահոս
0