00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջ պատրանքներին. Իրանը կրկին կզբաղվի ուրանով

© AFP 2024 / ATTA KENAREПрезидент Ирана Хасан Роухани на парламентской сессии (15 августа 2017). Тегеран
Президент Ирана Хасан Роухани на парламентской сессии (15 августа 2017). Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ն և իր դաշնակիցները հազիվ թե կարողանան այնպես անել, որ Թեհրանն ընդունի իրենց դիկտատը։ Իրանը գիտակցում է, որ միջուկային ծրագիրը ինքնիշխանության ու անվտանգության երաշխիք է։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի` միջուկային ծրագրի վերականգնման մասին որոշումը բավական տրամաբանական քայլ էր ԱՄՆ–ի և նրա եվրոպական սատելիտների գործողությունների ֆոնին։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը դուրս եկավ տարիներով մշակած միջուկային գործարքից, իսկ եվրոպական առաջնորդները քաղաքական որևէ ինքնուրույնություն չցուցաբերեցին, Թեհրանին ոչինչ չէր մնում, քան վերադառնալ ուրանի հարստացման ծրագրին։ Ներկա պայմաններում ատոմային ծրագիրը Իսլամական պետության անվտանգության և ինքնիշխանության առանցքային բաղադրիչներից մեկն է։

15-ое заседание Межправительственной комиссии Республики Армения и Исламской Республики Иран - Sputnik Արմենիա
Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն. Մնացականյան

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Իմամ Հոմեյնիի մահվան 29-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ելույթ ունենալիս, Իրանի առաջնորդը հայտարարել էր, որ կարգադրել է ատոմային էներգետիկայի նախարարությանը նախապատրաստվել ուրանի հարստացման հզորությունների մեծացմանը։

Նրա խոսքով` Իրանը չի կարող միաժամանակ գտնվել պատժամիջոցների տակ, հրաժարվել իր միջուկային ծրագրից և պահպանել սահմանափակումները։ Այս հայտարարությանը նախորդել էր դիմում Եվրոպական միությանը, որում իրանական կողմը նշում էր, որ նա կշարունակի կատարել միջուկային ծրագրի համաձայնագիրը, եթե ԵՄ–ն փոխհատուցի ԱՄՆ պատժամիջոցների պատճառով իրանական տնտեսությանը հասցրած վնասը։

Սակայն, ինչպես նշեց գերագույն առաջնորդը, եվրոպացիները իրանցիների համար ոչ շահավետ պայմաններ էին առաջարկում, այդ պատճառով Իրանը վերադառնում է միջուկային ծրագրին։

Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի գծով հայտնի փորձագետ Ալեքսանդր Կնյազևը, մեկնաբանելով Ալի Համենեի որոշումը, Sputnik Արմենիային ասաց, որ Թեհրանի գործողությունները պատասխան էին եվրոպացիների և առաջին հերթին` Գերմանիայի և Ֆրանսիայի «անատամ» քաղաքականությանը։ Բեռլինն ու Փարիզը, ցուցադրելով Վիեննայում ստորագրած միջուկային գործարքը պահպանելու ձգտումը, իրականում  ենթարկվում էին ԱՄՆ–ի դիկտատին։

Президент Ирана Хасан Роухани на парламентской сессии (15 августа 2017). Тегеран - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն վերջնագիր է ներկայացրել Իրանին, Ռոհանին պատասխանել է`դեռ խաղաղ, բայց ատամները սեղմած

«Այս իրավիճակում Իրանը պարզապես չէր կարող չշարունակել իր միջուկային մշակումները։ Այս իրավիճակում այն ցուցադրում է Իրանի ինքնուրույնությունը, ամեն գնով սեփական ազգային շահերը պաշտպանելու նրա ձգտումը։ Իրանն այն սակավաթիվ պետություններից մեկն է, որն իսկապես, ոչ միայն խոսքերով է հակազդում ամերիկյան հեգեմոնիային», – նշում է Կնյազևը։

Մեր զրուցակցի կարծիքով` այսօրվա իրավիճակում այս կամ այն պետության ինքնիշխանությունը կարելի է չափել այդ երկրի և ԱՄՆ–ի հարաբերությունների պարադիգմով։

Կնյազևը կարծում է, որ Վաշինգտոնի հիմնական նպատակը ամենևին էլ Իրանի տարածքում միջուկային մշակումների կանխումը չէ։ Ամերիկայի վարչակազմն ավելի լուրջ խնդիրներ է դնում իր առաջ` դուրս հանել Իրանը տարածաշրջանային գործընթացներից, սահմանափակել նրա դերը Մերձավոր Արևելքում, դադարեցնել հրթիռային ծրագիրը և այլն։ Այս պարագայում միջուկային ծրագիրը պատրվակ է Իրանի վրա լայնածավալ ճնշում գործադրելու համար։

Սակայն ամերիկացիներն ու իրենց դաշնակիցները հազիվ թե կարողանան այնպես անել, որ Թեհրանն ընդունի իրենց պայմանները։ ԻԻՀ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն այս կամ այն կերպ գոյություն ունեն արդեն 40 տարի, գրեթե Իսլամական հեղափոխության և աստվածպետության սկզբնավորման պահից։ Իրանն այս տարիների ընթացքում որոշակի իմունիտետ և ինքնաբավություն է ձեռք բերել։ Այստեղից էլ գալիս է Համենեի վստահությունը և միջուկային ծրագրի վերականգնման վերաբերյալ նրա անսասանությունը։ Այս տարիների ընթացքում Թեհրանը նաև ցույց տվեց, որ մյուս գործընկերների հետ կարող է իր գործերը Վաշինգտոնի թելադրած ձևաչափերից դուրս վարել։

Майк Помпео во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2012 год/. Вашингтон, США - Sputnik Արմենիա
Նոր պահանջներ. ԱՄՆ–ն սպառնում է լուրջ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքով` Համենեիի հայտարարությունը չի նշանակում, թե Իրանը դուրս է գալիս համաձայնագրից։ Բանն այն է, որ ժամանակին Թեհրանը որպես բարի կամքի դրսևորում համաձայնագրով չնախատեսված զիջումների գնաց։ Այժմ իրանական կողմը հրաժարվում է այդ զիջումներից։

«Ո՛չ ԱՄՆ–ն, ո՛չ ԵՄ–ն չեն կարող մեղադրել Իրանին պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ Իրանցիները կարծում էին և այժմ էլ կարծում են, որ Արևմուտքը գործում է ի վնաս իրենց շահերի։ Թեհրանը շարունակում է կատարել Վիեննայում ձեռք բերված պայմանավորությունները, ինչի մասին իրենց զեկույցներում նշում են ՄԱԳԱՏԷ–ի ներկայացուցիչները», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ոսկանյանը։

Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ ԱՄՆ–ի գործողություններում որոշակի տրամաբանություն կա` ամերիկյան շահերի տեսանկյունից։ Պատժամիջոցների չեղարկումը լայն հնարավորություններ էր տալիս եվրոպական, ռուսական և չինական ընկերություններին իրանական շուկայում գործունեություն ծավալելու` նավթի և գազի հանքավայրերի մշակման համար։ Հաշվի առնելով եվրոպական էներգետիկ շուկայում (Թրամփի կարգախոսը` նախևառաջ Ամերիկան) ամերիկացիների հաստատվելու փորձերը, ևս մեկ խոշոր արտահանողի ի հայտ գալը Վաշինգտոնի ծրագրերի մեջ որևէ կերպ չի մտնում։

Խոսելով պատժամիջոցային ճնշման հավանական հետևանքների մասին` Ոսկանյանն ընդգծեց, որ Իսլամական հանրապետությունն ինքնաբավ տնտեսություն ունի։ Ամենադժվար ոլորտը ֆինանսականն է։ Անհրաժեշտ կլինի նվազագույնի հասցնել դոլարի նկատմամբ ազգային արժույթի հավանական տատանումների հետևանքները։ Իրանի իշխանությունները պետք է անեն հնարավոր ամեն ինչ, տնտեսությունը ցնցումներից պաշտպանելու համար։

Տնտեսության մեջ իրավիճակի ապակայունացումը կարող է քաղաքական ապակայունացման հանգեցնել։ Տնտեսության մեջ ցանկացած ռեցեսիա կօգտագործվի արտաքին ուժերի կողմից ներքաղաքական իրավիճակը խարխլելու համար, կարծում է Ոսկանյանը։ Արդեն իսկ նկատվում են իրանական հասարակության մեջ պառակտում մտցնելու ԱՄՆ–ի և Իսրայելի փորձերը` ցույց տալու համար, որ միակ թիրախը ոչ թե Իրանի ժողովուրդն է, այլ նրա իշխանությունները։ Միևնույն ժամանակ պատժամիջոցների հեղինակները «մոռանում» են, որ իրենց գործողություններից, նախևառաջ տուժում են հասարակ քաղաքացիները։

Լրահոս
0