00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաեստրոյի ծննդյան օրն արդեն 14-րդ անգամ յուրահատուկ է նշվում. մրցույթը մեկնարկեց

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցКомпозитор Арам Ильич Хачатурян
Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ից, Ռուսաստանից, Չինաստանից, Նորվեգիայից, Կորեայից, Դանիայից և այլ երկրներից Հայաստան ժամանած երաժիշտները կմասնակցեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային XIV մրցույթին, որը Երևանում մեկնարկել է հունիսի 6–ին։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Արամ Խաչատրյանի միջազգային XIV մրցույթը մեծագույն կոմպոզիտորի արվեստն աշխարհում ավելի հանրահայտ դարձնելու հիանալի հնարավորություն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը։

Խաչատրյանի միջազգային մրցույթը կանցկացվի հունիսի 6-14-ը։ Բացման օրը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։ Նվագախմբի հետ կնվագի նաև Պյոտր Չայկովսկու մրցույթի հաղթող, 2006 թվականին Խաչատրյանի մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանը։

«Արդեն 14 տարի է` մրցույթը գոյություն ունի, և դա վկայում է, որ այն լուրջ դերակատարում ունի երաժշտական արվեստում։ Մեզ համար գերագույն խնդիր է մրցույթի միջոցով խաչատրյանական արվեստի հանրահռչակումը», — ասաց փոխնախարարը։

Մշակույթի նախարարությունում կարևորում են Խաչատրյանի արվեստի հանրահռչակումը, քանի որ կոմպոզիտորն աշխարհում հայտնի է մեծ մասամբ մի քանի ստեղծագործությունների հեղինակ, թեև իրականում նրա ժառանգությունը հսկայական է։

© Sputnik / Ani LiparityanԱրամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին նվիրված ասուլիսի բանախոսները
Пресс-конференция приуроченная к 14-му международному конкурсу имени Арама Хачатуряна (6 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին նվիրված ասուլիսի բանախոսները

Նախորդ տարիներին հազարավոր մարդիկ են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնել, նշանակում է` որ հազարավոր մարդիկ ծանոթացել են հայ կոմպոզիտորի արվեստին ու հետաքրքրվել նրա երաժշտությամբ։

«Այս հարթակը պետքական ծանոթություններ ձեռք բերելու և, ինչու ոչ, հետագայում գործընկերների հետ համագործակցելու հնարավորություն է տալիս», — հավելեց Տեր-Վարդանյանը։

Հայտնի թավջութակահար, միջազգային բազում մրցույթների հաղթող, Հայաստանի վաստակավոր արտիստ, Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանը խոսեց իր տպավորությունների ու բուն միջոցառման մասին։

«Մրցույթում հաղթելը իմ ստեղծագործական առաջին ձեռքբերումներից էր։ Շատ կարևոր է հայրենիքում հաղթելը։ Մրցույթից հիանալի հիշողություններ ունեմ։ Ուրախ եմ, որ այն նոր կարգավիճակ է ստանում, զարգանում է», —ասաց նա։

Ինչ վերաբերում է արվեստի ոլորտում առկա խնդիրներին, ապա թավջութակահարի խոսքով` ամենամեծ խնդիրը մանկավարժների, մասնագետների արտագաղթն է։ Երաժիշտն ընդգծեց, որ պետք է ամեն հնարավոր բան անել նրանց պահելու համար։

«Հենց հայ մանկավարժների շնորհիվ եմ ստացել գիտելիքներս, նրանք լավ երաժշտական հիմք է դրել», — ասաց Հախնազարյանը։

Памятник Араму Хачатуряну - Sputnik Արմենիա
Հայաստանում ավարտվել են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի նկարահանումները

Եթե Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդ մանկավարժներ ավելի շատ լինեն Հայաստանում, դա կարող է ոլորտի զարգացման համար լավ խթան հանդիսանալ։ Թավջութակահարն ավելացրեց, որ դա կարող է լուծել բոլոր հետխորհրդային երկրների համար արդիական խնդիրը։

Այս տարի ժյուրիի կազմում են միլիարդատեր, դիրիժոր ու թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը (Ռուսաստան), երաժիշտ Վիկտոր Ուզուրը (Սերբիա), Շտեֆան Կրոպֆիչը (Ավստրիա) և ուրիշներ։

Մրցույթի հաղթողը կստանա 15000 դոլար (դրամով), երկրորդ տեղը զբաղեցնողը` 10000 դոլար, իսկ երրորդը` 5000 դոլար։

Լրահոս
0