00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում հրաժարականները կշարունակվեն. պետնախարարը մեկնաբանեց Արցախում սկսված գործընթացը

© Пресс-служба Правительства НКРВстреча Премьер-министра НКР с добровольцами
Встреча Премьер-министра НКР с добровольцами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն այսօր մեկնաբանել է իր հրաժարականն ու ասել, թե ինչ է անելու դրանից հետո։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանյան թավշյա հեղափոխությունից հետո Արցախի հանրության մեջ ևս ձևավորվեց փոփոխությունների պահանջ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով իր հրաժարականի հիմքերը։

Премьер-министр Арцаха Араик Арутюнян - Sputnik Արմենիա
Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Իշխանությունը նախագահի գլխավորությամբ պարտավոր է հաշվի առնել դա»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ մայիսի վերջին ԼՂ նախագահը կադրային առաջին փոփոխությունները սկսել էր, բայց տեղի ունեցան կենցաղային հողի վրա ծագած վիճաբանությունները, որոնք ավելի ուշ վերաճեցին քաղաքական պահանջների։

«Այո, պետք են կադրային լուրջ փոփոխություններ, որոնք պլանավորել է նախագահը։ Եվ մենք` այսօր դիմում ներկայացնողներս, օգնում ենք նախագահին ավելի արագ իրականացնել այն պայմանավորվածությունը, որ կար»,- ասաց Հարությունյանը` անդրադառնալով ԼՂ-ում այսօր ներկայացված մյուս հրաժարականներին։

Նա նաև հայտնեց, որ ներկայացված հրաժարականներով գործընթացը չի ավարտվում, առաջիկա օրերին կլինեն նոր հրաժարականներ։

Հարցին, թե ինչ է անելու հրաժարականից հետո, Արայիկ Հարությունյանը պատասխանեց` վաղվանից կտեսնեք։ Նա նաև հավելեց, որ շարունակելու է ղեկավարել Արցախի ամենամեծ, իշխանական «Ազատ Հայրենիք» կուսակցությունը։

Праздник Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախի ԱԱԾ պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Շարունակելու եմ ղեկավարել կուսակցությունը, որի հիմնադիրներից մեկն եմ եղել, շարունակելու են ծառայել մեր երկրին, մասնակցելու եմ նախագահի կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասաց Հարությունյանը։

Ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու ու ընդդիմության առաջնորդ դառնալու հարցին պատասխանելով` Արայիկ Հարությունյանն ասաց, որ այսօր ընդդիմություն դառնալու առիթ և նախադրյալներ չի տեսնում։

«Մենք շարունակում ենք մնալ իշխանություն և սատարելու ենք կառավարության գործունեության ծրագրին, որի կազմմանը մասնակցություն եմ ունեցել»,- ասաց նա։

Հարությունյանը հերքեց մամուլում հրապարկված տեղեկություններն այն մասին, որ իրեն պետնախարարի պաշտոնում փոխարինելու է ԱԱԾ-ի` այսօր արդեն հրաժարական ներկայացրած ղեկավարը` Արշավիր Ղարամյանը։

«Ինձ համար մեծ պատիվ կլիներ, եթե ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը։ Եզակի անձանցից մեկն է և հատուկ հարգանքի է արժանի,- ասաց Հարությունյանը` ավելացնելով,- նման բան չկա, ինձ այլ մարդ է փոխարինելու»։

Հարությունյանը փոխարինողի անունը չհայտնեց` նշելով, որ նրան կներկայացնի երկրի նախագահ Բակո Սահակյանը։

«Կադրային այս փոփոխություններով մենք փորձում ենք համերաշխություն մտցնել հանրության մեջ։ Մենք սրանով հստակ մեսիջ ենք ուղարկում հանրությանը, որ մեզ պետք է միասնություն, որպեսզի Արցախում պառակտում չլինի հասարակության մեջ»,- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին։

Լրահոս
0