Մեկ օրում երկու երկրաշարժ և 9 հետցնցում Հայաստանում. ի՞նչ է խորհուրդ տալիս սեյսմոլոգը

© Sputnik / Aram NersesyanВанадзорский химический комбинат
Ванадзорский химический комбинат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանի սեյսմիկ ակտիվության մասին և բացատրել, թե ինչու պետք չէ խուճապի մատնվել։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Սեյսմոլոգները վերահսկում են իրավիճակը և համարում են, որ մեկ օրվա ընթացքում հանրապետությունում գրանցված երկու երկրաշարժից ու դրանց հաջորդած հետցնցումներից պետք չէ խուճապի մատնվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սեյսմիկ պաշտպանության և անվտանգության հարցերով ՀՀ ԱԻՆ ղեկավարի խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։

Նրա խոսքով` ցանկացած երկրաշարժ (նույնիսկ ամենաթույլը) վերացնում է երկրակեղևի լարվածությունը, և սա երկրաշարժի միակ դրական կողմն է։

Սեյսմոլոգն ավելացրեց, որ երկրակեղևը դինամիկ կերպով զարգացող և ձևափոխվող օրգանիզմ է, որը մշտական շարժման մեջ է։ Խոսքը քիմիական, ֆիզիկական, տեկտոնիկ գործընթացների մասին է։

«Պետք չէ խուճապի մատնվել, դա որևէ լավ բանի չի հանգեցնի։ Ինչ վերաբերում է սցենարի հետագա զարգացմանը, ապա հայ սեյսմոլոգները աշխատում են այդ ուղղությամբ։ Մենք սովորել ենք հաշված րոպեների ընթացքում որոշել սեյսմիկ իրադարձության երեք հիմնական պարամետրերը` վայրը, ժամանակն ու ուժը։ Սակայն այդ իրադարձությունների զարգացման վերլուծությունը մեծ ջանքեր, ժամանակ և այլ մոտեցում է պահանջում», — պարզաբանեց Պետրոսյանը։

Նրա խոսքով` այդ աշխատանքները տարվում են, և դրանք ավելի բարդ են, քան սեյսմիկ իրադարձության պարամետրերի որոշումը։

Կրկին Սպիտակը

Պետրոսյանը նշեց, որ այսօր Սպիտակ քաղաքում գրանցված ցնցումները պայմանականորեն կարելի է գնահատել «միջին ուժգնության»։ Նրա խոսքով` Հայաստանի «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի համաձայն` ուժեղ են համարվում Ռիխտերի սանդղակով 5.5 մագնիտուդով երկրաշարժերը (իսկ Սպիտակում 4.3 է գրանցվել)։

Ванадзор - Sputnik Արմենիա
Սպիտակում ու Վանաձորում կրկին երկրաշարժ գրանցվեց

«Մենք մեր երկրից հեռանալու մտադրություն չունենք, ուստի պետք է ըմբռնումով մոտենանք բոլոր բնական գործընթացներին։ Չէ՞ որ կան ավելի բարձր սեյսմիկ պոտենցիալ ունեցող երկրներ, որտեղ ավելի ուժեղ երկրաշարժեր են տեղի ունենում, քան Հայաստանում։ Օրինակ, Ճապոնիան, Չինաստանը, Ինդոնեզիան, հարևան Իրանն ու Թուրքիան», — պարզաբանեց մասնագետը։

Այնուամենայնիվ, սա չպետք է հանգստացնի հայ մասնագետներին, համոզված է Պետրոսյանը։ Սեյսմոլոգները պետք է անեն հնարավոր ամեն բան բնական աղետի հասցրած պոտենցիալ վնասը հնարավորինս նվազեցնելու համար։

Երկրաշարժ Զաքաթալում

Մայիսի 5-ին Ադրբեջանի Զաքաթալ քաղաքում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Պետրոսյանը խոսեց նաև այն մասին, թե Ադրբեջանի ցնցումները որքանով կապ ունեն Հայաստանի երկրաշարժերի հետ։

«Զաքաթալը երկրաշարժերի օջախ է, այնտեղ հաճախ են ցնցումներ լինում։ Այդ շրջանը գտնվում է Կովկասյան լեռնաշղթայի գլխավոր հատվածում, իսկ մենք` փոքր Կովկասյան լեռնաշղթայի գոտում։ Այդ երկրաշարժերի միջև անմիջական կապ չկա», — նշեց սեյսմոլոգը` չբացառելով, որ Զաքաթալում տեղի ունեցած ցնցումները կարող էին որոշակի առումով նպաստել նաև Հայաստանի տարածքում տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններին։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ Սպիտակի տարածքում գրանցված միջին ուժգնության երկրաշարժը մասնագետներին ստիպում է կրկնապատկել, եռապատկել ուժերը հետագա սցենարը հասկանալու համար։

Ցավոք, հայ մասնագետները չեն կարող կանխագուշակել երկրաշարժերը։ Սա բարդ գիտական խնդիր է, որը ընդհանուր լուծում չունի։ Դրա վրա տարբեր երկրների սեյսմոլոգներ են աշխատում, այդ թվում նաև Հայաստանում, ավելացրեց մասնագետը։

Город Спитак - Sputnik Արմենիա
Գյումրին ու Սպիտակը նորից ցնցվեցին. երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի շենքերն ու շինությունները, ցավոք, այդքան սեյսմակայուն չեն, որքան Ճապոնիայում։ Այդ պատճառով էլ սեյսմոլոգները պարտավոր են ավելի զգոն լինել։

«Մեզ ժամանակակից սարքավորումներ են պետք, նորագույն կայաններ, որոնք առցանց ռեժիմում տվյալների փոխանցման ֆունկցիա կունենան։ Մենք մշտապես աշխատում ենք ազգային բազմապարամետրանոց սեյսմիկ դիտորդական ցանցի արդիականացման ուղղությամբ։ Պետությունը սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունի։ Մեզ աջակցում են միջազգային, կառավարական կազմակերպությունների մակարդակով», — ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` հանրապետության մասնագետներն աշխատում են այն երկրների գործընկերների հետ, որտեղ սեյսմոլոգիայով զբաղվում են ամենաբարձր մակարդակով (ճապոնացիներ, չեխեր, ռուսներ, ֆրանսիացիներ, ամերիկացիներ)։

Հայաստանը վերջին տարիների ընթացքում մի քանի նորագույն սեյսմիկ թվային կայաններ է ստացել։

Հիշեցնենք, որ 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել այսօր առավոտյան Բավրա գյուղում։ Ավելի ուշ` 17:07-ի սահմանում, երկրորդ երկրաշարժը գրանցվել է նաև Սպիտակի տարածքում։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 5-6 բալ է կազմել։ Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում, որոնցից յուրաքանչյուրի ուժգնությունը նախորդների համեմատությամբ եղել է ավելի ցածր:

Լրահոս
0