Թմրանյութը թաքցրել են ծամոնի, շոկոլադի, սիգարետի տուփերի մեջ և ուղարկել Հայաստան

© Sputnik / Олег Золото / Անցնել մեդիապահոցУничтожение наркотиков в Нижегородской области
Уничтожение наркотиков в Нижегородской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
20 օրվա ընթացքում հայ մաքսավորները թմրամիջոցների անօրինական ներկրման 3 դեպք են կանխվել։

ԵՐԵՎԱՆ, 6 Հունիս — Sputnik. ՀՀ պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) սահմանային անցակետերում կանխել է թմրամիջոցները Հայաստան ներմուծելու փորձերը։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։

Города мира. Дубай - Sputnik Արմենիա
Հային մեղադրում են թմրանյութերի վաճառքի մեջ․ Դուբայում նրան մահապատիժ է սպառնում

Հաղորդագրության մեջ նշված է, որ մայիսի 17-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանային կետերում մի քանի նման դեպք է բացահայտվել։

Հայաստանի մաքսավորները «Ագարակ» պետական սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում Իրանի երկու քաղաքացու մոտ հայտանբերել են 0.85 գրամ և մոտ 0.84 գրամ քաշով «ափիոնի» նմանվող զանգվածներ: ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանիում հայտնաբերվել են «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի զանգվածներով լցված էլեկտրոնային սիգարետների 12 մուշտուկ, 1 էլեկտրոնային սիգարետ, ինչպես նաև մաստակի տարայում թաքցված 4 հատ, մոտ 8.08 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ՝ «կոկաինի» փոշենման զանգվածներով:

«Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում էլ ԱՄՆ-ից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել են 4 տուփ շոկոլադե սալիկ և 6 փաթեթ այլ քաղցրավենիք՝ «մարիխուանա», «կանեփ» և «տետրահիդրոկաննաբինոլ» գործարանային գրառումներով:

Կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ քննչական վարչություն։

Լրահոս
0