00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց «սինգապուրների» էլ կապրենք. ո՞րն է կառավարության ծրագրի խնդիրը

© Photo : official site of the President of RAЧлены правительства после принятия присяги (21 мая 2018). Еревaн
Члены правительства после принятия присяги (21 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտ օրերս կընդունվի կառավարության նոր ծրագիրը։ Եվ դա հաստատ է, հաշվի առնելով, որ հանրապետականները հայտարարում են չխոչընդոտելու իրենց մտադրության մասին, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց չորեքշաբթի նրանք դադարեցին մեծամասնություն լինել խորհրդարանում։

Կառավարության ծրագիրը ԱԺ կներկայացվի հինգշաբթի, հունիսի 7-ին։ Հանրապետականները, որոնք կանխատեսելիորեն կորցնում են դիրքերը, խոսում են այն մասին, որ չեն ընդդիմանա նոր իրողություններին, և սա հաջողության լավագույն երաշխիքն է։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կառավարության ծրագրում կոնկրետություն լինել չէր կարող. փորձագետները գիտեն` ինչու

Բազմիցս գրվել է այն մասին, որ փաստաթուղթը հավանության է արժանանում և կընդունվի. որպես  հիմնական փաստարկ մատնացույց է արվում ծրագրի կարճաժամկետ լինելը, իսկ դա նշանակում է, որ այնտեղ քիչ կոնկրետություն կա. եթե կա ընդհանրապես։

Սակայն, երբ համեմատենք այսօր առաջարկվող ծրագիրը Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրածի հետ, աչքի կզարնի դրանց նմանությունը։  Միայն թե` այս դեպքում մոտ ապագայում մեզ «սինգապուրներ» չեն խոստանում։

Բայց, պետք է նշել նաև, որ մեզ այս դեպքում տնտեսության աննախադեպ աճ, գործազրկության իջեցում, աշխատավարձերի բարձրացում,  արտահանման ծավալների ՀՆԱ մասնաբաժնի ավելացում և այլ բարիքներ ևս չեն խոստանում։  Ծրագրում թեմատիկ գլուխներ կան, ու թեև այդ գլուխների թեմաներն անորոշ են, իսկ գործիքները, մեխանիզմները, որոնց շնորհիվ այդ նպատակները պետք է իրականացվեն, ընդհանրապես ուրվագծված չեն, ծրագիրը լի է լավատեսությամբ։  Եվ կա նաև հույս, որ հաջորդը` արտահերթ ընտրություններից հետո, կմշակվի հարկ եղածի պես և կպարունակի գործնականում կիրառելու մեխանիզմներ։

Министр труда и социальных вопросов Мане Тандилян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սպասեք, կտեսնեք. նախարարը պատասխանեց կառավարության ծրագիրը քննադատողներին

Հույսն, իհարկե, վերջինն է մահանում։ Սակայն այդ ծրագրի կարճաժամկետ լինելը որոշակի հարցեր է առաջացնում։ Օրինակ, եթե ծրագիրը, ինչպես ասում են` ժամանակավոր է, առավելագույնը` մեկ տարվա (այն էլ` միայն մինչև արտահերթ ընտրությունները), թույլ տվեք հարցնել, մեզ` հասարակ քաղաքացիներիս առաջարկվում է անցկացնել այդ ժամանակը մինչև ընտրությունները (և մի փոքր էլ դրանցից հետո) մի ծրագրով, որը ձևի համա՞ր է գրված։ Այսինքն, դուք դեռ ապրեք, ինչպես ապրում էիք, իսկ մենք ընտրություններից հետո կհավաքվենք, կքննարկենք և կորոշենք, ինչպես պետք է շարունակեք ապրե՞լ։

Առաջարկվող ծրագրում խոստանում են աշխատել (կառավարական մակարդակով) ինտերնետի որակի և հասանելիության վրա, բացի այդ` խելամիտ և տրամաբանորեն հիմնավորված սակագների հասցնել երկաթուղայինի սակագները։ Ստացվում է այնպես, թե այս խնդիրները եթե նույնիսկ առաջնահերթ չեն, ապա գոնե երկրորդային կարևորություն ունեն։

Հանուն արդարության, կարելի է մեջբերել այնպիսի կետ, ինչպիսին «Երևանի մետրոպոլիտենի արդիականացումն ու զարգացումն է»։ Պարզ չէ միայն թե նման լայնածավալ խնդիրը ինչպես կարող է լուծվել (կամ գոնե ուրվագծվեն հարցի լուծման իրական ուղիները) մինչև արտահերթ ընտրությունները մնացած կարճ ժամանակահատվածում։  Կամ, եթե այդ ծրագիրը երկարաժամկետ է` ապա այդպես էլ պետք է հայտարարել, ասեկոսեներից խուսափելու համար։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Կառավարության ծրագիրը քննարկելու համար Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել

Կարգախոսների և կոչերի համար ժամանակն իրականում կարճ է։ Մարդիկ արդեն ուշադրություն են պահանջում  իրենց` առայժմ ամենահրատապ ու ցավոտ կարիքների և հոգսերի նկատմամբ։ Բայց շուտով կբարձրանա ոչ առաջնային կարևորության խնդիրների ալիքը։  Իսկ եթե չլուծվեն առաջնահերթ խնդիրները, հաջորդ քայլն անելը առնվազն անլուրջ կլինի։

Ընդունենք` տնտեսության և մետրոպոլիտենի հարցերը, լուծելի են, թող որ` ոչ կարճ ժամանակահատվածում։ Սակայն լուծելի են դրանք մի գլխավոր պայմանի դեպքում` ներքաղաքական կայունության և երկու հայկական պետությունների անվտանգության անխափան հիմքերի։ Իսկ այդ հարցում ամենևին էլ վստահություն չկա։

Առավել ևս Արցախի ուժային կառույցների ղեկավարների շարքում հրաժարականների և Հայաստանի առանցքային պաշտոններում արված նշանակումների ֆոնին։ Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում. եթե Հայաստանում նախարարական պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, որոնք կոչված են պարզապես լրացնելու դադարը, ապա ի՞նչ կարելի է պահանջել նրանցից, և ի՞նչը կխթանի նրանց աշխատել արդյունավետ, թեև նրանց նկատմամբ բավական դրական վերաբերմունք կա։

Իսկ ժամանակը գնում է։

Լրահոս
0