00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայ տղամարդը սկսեց խոզ պահել Ռուսաստանում. լուսանկար

© Sputnik / Первенцев / Անցնել մեդիապահոցПоросенок
Поросенок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Օթարյանը 17 տարի առաջ է Մերձամուրյան շրջան մեկնել` եղբոր մոտ։ Մեկնել է ու մնացել այնտեղ։ Հիմա անասնաբուծությամբ է զբաղվում։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Ռուսաստանցի խոզաբույծների համար հիմա դժվար ժամանակաշրջան է, քանի որ աֆրիկյան ժանտախտի պատճառով պետության «սև ցուցակում» են հայտնվել։ Իսկ ահա Արմեն Օթարյանը, չնայած սահմանափակումներին, հաջողացնում է պահպանել ու զարգացնել իր բիզնեսը։

Яков Заргарян - Sputnik Արմենիա
92-ամյա Յաշա պապն ու Սարյանի զարդանկարները. հայ կոլեկցիոները զարմացրել է Մաքսիմ Գալկինին

«Ամուրսկայա պրադվա» առցանց-պարբերականի թղթակիցները հայ ֆերմերի մասին հոդված են պատրաստել։

Ամուրի մարզի քաղաքատիպ բնակավայրերից մեկի բնակիչ Արմեն Օթարյանը Ամուրի գյուղատնտեսության նախարարությունից ֆերմայի զարգացման դրամաշնորհ էր ստացել։ Դրա արդյունքում 20 խոզից կազմված նրա նախրում 200 խոզ հայտնվեց։ Սակայն դժվար ժամանակաշրջան սկսվեց. պետությունը խոզաբույծներին «սև ցուցակ» մտցրեց։ Պատճառը աֆրիկյան ժանտախտն էր, որն ամբողջ Ռուսաստանում վերացրեց կենդանիներին։

Հիմա Օթարյանն իր աշխատողների հետ խոզերի բիզնեսով է զբաղվում։

«Ես հասկանում եմ խոզերից։ Նայում եմ ու տեսնում` ով ինչով է հիվանդ, ինքս եմ ներարկումներ անում, ծնունդ ընդունում», — ասում է ֆերմերը։

Օթարյանը չի զզվում ֆերմա մտնել, քիթը չի փակում, քանի որ ինչպես նրա աշխատակիցներն են կատակում` «փողը չի բուրում»։ Թեև երբ նա սկսում էր իր գործը, հարևանները դժգոհում էին «բուրավետ տնտեսությունից»։

Այդ ժամանակ Արմենը չխառնվեց իրար, Տոմսկ քաղաքում մեկ հեկտար լքված տարածք գնեց ու նպատակ դրեց` նոր ֆերման նախկինից ավելի մեծ ու ավելի լավը դարձնել։

Ամեն ինչ սեփական ձեռքերով է արել` աղբը հավաքել է, ազատել լքված շինությունները։ Ֆերմերը վաստակում է միսը վերավաճառողներին հանձնելով, շաբաթական երեք անգամ էլ շուկայում է միս վաճառում։

© Photo : Амурская правдаԱրմեն Օթարյան
Армен Отарян - Sputnik Արմենիա
Արմեն Օթարյան

«Գինը ցածր է։ Կիլոգրամը 210-240 ռուբլով (գրեթե 4 դոլար-խմբ.) եմ տալիս», — բողոքում է Արմեն Օթարյանը։

Սակայն բարդ ժամանակները ստիպում են, որ հայ ֆերմերը մտածի իրավիճակի զարգացման վատագույն տարբերակների մասին։ Արմենը մի քանի ոչխար ու կով է գնել։ Եթե դժբախտություն լինի, գործարարը ստիպված կլինի հրաժարվել իր կյանքի գործից։

«Ամուրսկայա պրավդան» գրում է, որ խոզաբույծը չի դադարում երազել, քանի որ նա մեծ նախագծեր ունի։ Օթարյանն ուզում է սեփական արտադրամաս բացել, խոզի միս վերամշակել, կոտլետներ, պելմենի ու նույնիսկ հայկական բաղադրատոմսով խորոված պատրաստել։

Լրահոս
0