Աշխատանքից ազատվել է Էրիկ Շարմազանովը

© Sputnik / Aram Nersesyan / Полиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ոստիկանապետն այսօր ոլորտում ազատումներ ու նոր նշանակումներ է իրականացրել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիս — Sputnik. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով համակարգում ազատումներ և նշանակումներ են եղել։ Մասնավորապես, աշխատանքից ազատվել է Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը. նա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է:

Начальник Полиции Армении Валерий Осипян на заседании правительства Армении (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վալերի Օսիպյանը երկու նոր տեղակալ ունի

Նշվում է, որ Շարմազանովը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Շարմազանովի փոխարեն, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը՝ ազատվելով ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի հաջորդ հրամանով ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ: Իսկ Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ:

Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը:

Լրահոս
0