00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրիստոնեական Հայաստանի իսլամական սիրտը․ ինչո՞վ է հայտնի Երևանի Կապույտ մզկիթը

© Sputnik / Lusine AdamyanГолубая мечеть, Ереван
Голубая мечеть, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում է գտնվում Կապույտ մզկիթը։ Այն կառուցվել է 250 տարի առաջ։

Երևանի կենտրոնական, թերևս, ամենաաղմկոտ ու ամենամարդաշատ պողոտաներից մեկում կարելի է տեսնել հետաքրքիր դարպասներ՝ կապտաերկնագույն նախշազարդերով։ Ներս մտնելուն պես, քեզ շրջապատող աշխարհը միանգամից փոխվում է․վազվզոցին փոխարինում է հանգստություն ու խաղաղությունը, մեքենաների աղմուկի փոխարեն գալիս է լռությունը, որը հազվադեպ խախտում է հուզված ծիտիկի ծլվլոցը, իսկ տապին փոխարինում է բալենու փրկող ստվերը։

Персидская мечеть в Ереване - Sputnik Արմենիա
Երևանի կապույտ մզկիթը կներառվի՞ ՅՈՒՆԵՍԿՕ–ի նախնական ցանկում

Թվում է՝ Կապույտ մզկիթն ու դրան կից շենքն ու այգին առանձին աշխարհ է, որը թաքնվել է քաղաքի սրտում։ Այն ապրում է իր առանձին կյանքով, որի ալարկոտ ու դանդաղ ընթացքը չի համընկնում մայրաքաղաքի արագընթաց ռիթմի հետ։ Մեսրոպ Մաշտոցի պողոտայով արագ քայլող զբոսաշրջիկներն այստեղ հայտնվելով` միանգամից թուլանում են, դանդաղ ուսումնասիրում են սրահները՝ Իրանի մայրաքաղաք Սպահանից բերված դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներով լի։

Պարսկական մզկիթը Երևանում կառուցել է Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին։ Յոթ հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող համալիրն իր մեջ ներառում է ներքին բակը, արարողական կառույցը, գմբեթն ու մինարեթը։

Երկու լեհ զբոսաշրջիկ պատմում են, որ նրանց շատ է հետաքրքրել Հայաստանի պես հին քրիստոնեական երկրում գտնվող մուսուլմանական հուշարձանը։ Նրանք դեռ չեն եղել ոչ մի մուսուլմանական երկրում, նախատեսում են Իրան գնալ։

Այգով զբոսնում էին մայրն ու դուստրը` Կալինինգրադից ։ Հարցին՝ ինչու են նրանք Կապույտ մզկիթ այցելել, մայրը պատասխանում է.

«Առաջին անգամ ենք Երևանում, այդ պատճառով ուզում ենք տեսնել Երևանի բոլոր տեսարժան վայրերը։ Այստեղ շատ գեղեցիկ է, հատկապես հավանեցի մայոլիկան»։

Կանայք ու տղամարդիկ առանձին են աղոթում, ընդ որում՝ կնոջ ձեռքերն ու ոտքերը պետք է փակ լինեն, իսկ գլուխը պետք է ծածկված լինի գլխաշորով։

Շուտով նկատում եմ, որ Կապույտ մզկիթը տեսնելու են եկել The Aurora Prize ամենամյա միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության որոշ մասնակիցները, նրանց շարքում է մրցանակի առաջին դափնեկիր Մարգարետ Բարանկիցեն։ Նա մեկ րոպե է գտնում ու խոսում է իր տպավորությունների մասին։

В Алеппо восстановливают мечеть Омейядов, разрушенной террористами - Sputnik Արմենիա
Հալեպում վերականգնում են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության մարգարիտներից մեկը

«Այս մզկիթը վկայում է այն մասին, որ երկրում ներդաշնակություն է տիրում, ներդաշնակություն ժողովուրդների միջև։ Այն ընդգծում է այն տարբերությունը, որն իրականում մեր հարստությունն է։ Իհարկե, տպավորված եմ, քանի որ մարդիկ գալիս են այլ կրոնի հուշարձանը տեսնելու», — ասաց նա։

Ավելի ուշ համալիրի անվտանգության աշխատակիցները ինձ ծանոթացնում են Մարիամի հետ։ Մարիամն այստեղի գրադարանում է աշխատում, նա նաև  զբոսաշրջիկներին պատմում է մզկիթի մասին։ Նա իրանցի է։

«Արդեն կես տարի է Երևանում եմ ապրում, դրամաշնորհ եմ ստացել ու հիմա ԵՊՀ-ի ասպիրանտուրայում եմ սովորում։ Հատուկ աշխատանք չէի փնտրում, բայց երբ նախորդ գրադարանավարուհին թոշակի անցավ, դասախոսս ինձ խորհուրդ տվեց։ Մարիամը գրական հայերենով է  խոսում՝ թույլ ակցենտով։ Շատ մարդ չի գալիս գրադարան, այդ պատճառով զբոսնում եմ զբոսաշրջիկների հետ,  պատասխանում եմ նրանց հարցերին։

Աղջկա խոսքով՝ ամենից շատ ռուսաստանցի, ֆրանսիացի ու լիտվացի զբոսաշրջիկներն են գալիս։

«Նրանք հարցնում են շենքի ճարտարապետական ոճի մասին, դասընթացների, միջոցառումների մասին, որոնք այստեղ տեղի են ունենում, քանի որ Կապույտ մզկիթը ոչ միայն կրոնական, այլև մշակութակրթական կենտրոն է։ Իրանցիներն այստեղ հայերեն են սովորում, հայերը՝ պարսկերեն»,–պատմում է աղջիկը։

Վերջերս ուսանողներն ավելացել են, այդ հարցում մեծ դեր ունի հայ-իրանական առևտրային հարաբերությունների զարգացումը։

Армянская церковь в Турции (Ван, Западная Армения) - Sputnik Արմենիա
«Վաճառվում է եկեղեցի». Փայլանն ահազանգում է` այս ցուցանակով վերանում են հայկական եկեղեցիները

Որպես կրոնական մզկիթ են այցելում այստեղի իրանցիները, իսկ իրանցի զբոսաշրջիկները գալիս են հիմնականում կրոնական տոների՝ Նովրուիզի, Ռամադանի, Շաբ-Է-Յալդայի ժամանակ։

«Որպես կանոն իրանցի այցելուները նախընտրում են տեղի տեսարժան վայրերն այցելել։ Իսկ մզկիթներ մեր երկրում էլ շատ կան», — ժպիտով ասում է մեր զրուցակիցը։

Մարիամը խոստովանում է, որ հետաքրքրվել է հայերենով Պարույր Սևակի մի քանի թարգմանություն կարդալուց հետո։

«Դրանցում այնքան նոր մտքեր, գաղափարներ կան։ Դա լրիվ նոր բան է, որը տարբերվում էր այն ամենից, ինչը տեսել եմ պարսկական գրականության մեջ։ Այն ժամանակ բուհում էինք սովորում, որոշեցի բնօրինակով կարդալ բանաստեղծությունները։ Կարծում էի՝ մի քանի ամսում կկարողանամ այնքան սովորել լեզուն, որ կարդամ դրանք։ Երբ սկսեցի հայերեն ուսումնասիրել, չկարողացա կանգ առնել։ Հիմա Սևակն ու Չարենցն իմ սիրելի բանաստեղծներից են», — ասում է աղջիկը։

Ի դեպ՝ Կապույտ մզկիթը հենց Չարենցի շնորհիվ է մինչ մեր օրերը պահպանվել։ Խորհրդային տարիներին, երբ Հայաստանում քանդում էին պարսկական կառույցները, հայտնի բանաստեղծն առաջարկել է այն թանգարանի վերածել։ Այսպես` այն դարձել է Երևանի պատմության ու բնագիտության թանգարան։

«Այո, մենք շատ շնորհակալ ենք նրան դրա համար», — ժպիտով ասում է Մարիամը։

Հիշեցնենք, որ Հայաստանը մտադիր է Կապույտ մզկիթը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցուցակում։

Լրահոս
0