Հայաստան նոր ցիկլոն կգա. սպասվում են անձրևներ ու կարկուտ. Սուրենյան

© Sputnik / Кирилл Каллиников /  / Անցնել մեդիապահոցДождь и ветер
Дождь и ветер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա օրերին Հայաստանը կգտնվի տեղումնաբեր ցիկլոնի ազդեցության տակ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հունիսի 11-16-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։ 

«Երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամին կուժգնանա 15-20մ/վրկ»,– գրում է Սուրենյանը։

Նա նաև հայտնում է, որ այդ օրերին` հունիսի 12-ից օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։

Լրահոս
0