00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թուրքի հետ Սայաթ–Նովա՞ ես նվագում». դուդուկահար Վարդան և աշուղ Էմրե` երաժշտական միություն

© Photo : provided by Vardan HovhannisyanМузыканты Вардан Ованнисян (дудук) и Эмре Гюльтекин (саз)
Музыканты Вардан Ованнисян (дудук) и Эмре Гюльтекин (саз) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարդան Հովհաննիսյանն ու Էմրե Գյուլթեքինն առաջին տարին չէ, որ միասին ելույթ են ունենում ողջ Եվրոպայում։ Իսկ Հայաստան նրանց դեռ չեն հրավիրել։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

«Թուրքը չի կարող Սայաթ–Նովա երգել»։ «Հայերը մեր երգերը չեն հասկանա»…Հայ Վարդան Հովհաննիսյանն ու թուրք Էմրե Գյուլթեքինը որոշել են միասին նվագել։ Ու ոչ թե ընդդեմ, այլ հանուն, հանուն այն բանի, ինչը միավորում է մարդկանց, այլ ոչ թե բաժանում։

Վարդան Հովհաննիսյանն ավելի քան 20 տարի է Բելգիայում է ապրում։ 2015 թվականին Բրյուսելի Muziekpublique ազգային երաժշտության ստուդիան առաջարկել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ սկավառակ ձայնագրել։ Այն ժամանակ նա որոշել է հրավիրել իր թուրք ընկերոջը։

© Photo : provided by Vardan HovhannisyanՀայ դուդուկահար Վարդան Հովհաննիսյան և թուրք երաժիշտ Էմրե Գյուլթեքին
Музыканты Эмре Гюльтекин (саз) и Вардан Ованнисян (дудук) - Sputnik Արմենիա
Հայ դուդուկահար Վարդան Հովհաննիսյան և թուրք երաժիշտ Էմրե Գյուլթեքին

Թուրք երաժշտի հետ ընդհանուր լեզու գտնելու համար պետք չէր երկար մտածել։ Դեռ 1995 թվականին նրան դուդուկ նվագելու էր հրավիրել Էմրեի հայրը` Լյութֆի Գյուլթեքինը։ Դրանից հետո նրանք բազմիցս նվագել են միասին։ Իսկ հիմա Վարդանի դուդուկը հնչում է Գյուլթեքին կրտսերի սազի ու վոկալի հետ։ Նրանք տասնյակ համերգներ են տվել ամբողջ Եվրոպայում։ Իսկ ահա Հայաստան նրանց դեռ չեն հրավիրել։

Հայրը

Կյանքում ու երաժշտության մեջ Էմրեն սիրառատ ու խիստ դատավոր ունի` հայրը։ Նա որդու համար բացահայտել է Անատոլիայի աշուղական երաժշտության աշխարհը` Մասհուն Շերիֆի, Դավուդա Սուլարի, Աշիկ Դիամիի և այլ վարպետների։

Города Мира. Буэнос-Айрес - Sputnik Արմենիա
Բոլորս ծնունդով Արևմտյան Հայաստանից ենք կամ հայտնի արգենտինահայերի մշտական պայքարը

«Դժվար է մի քանի խոսքով բացատրել` ինչ է ինձ համար երաժշտությունը։ Շատ նրբություններ կան, որոնք միշտ չէ, որ հնարավոր է սովորել», – ասում է Էմրեն, – «Պետք է զգալ, խորասուզվել։ Զգալ հազարավոր մանրուքներ, որոնք իրականում մանրուքներ չեն»։

Նա փորձում է ըմբռնել Ջիվանիի ու Սայաթ–Նովայի երաժշտությունը։

Իսկ նա նրանց ճանաչո՞ւմ է։ Իհարկե։ Նա Վարդանի հետ կատարում էր «Համբերե, հոգիս, համբերե» երգը։ Իսկ նոր ալբոմում նաև Սայաթ Նովա կերգեն։

«Աշուղի բասն իս, քամանչա…»

«Սայաթ–Նովայի քամանչա կարող է հնչել Էմրեի ու Վարդանի հաջորդ սկավառակում։

Այս և այլ երգերը նա լսել է տարիներ առաջ Ստամբուլում, Kalan Muzik ստուդիայի սկավառակներով։ Ստուդիան և՛ թուրքական ժողովրդական երգեր է թողարկում, և՛ Թուրքիայի այլազգիների ստեղծագործություններ` ալավիների, քրդերի, հայերի, վրացիների, լազերի, գնչուների, հրեաների։

Ադանա

Էմրեն չի լսել այս երգը։ Եվ որոշել է ինքնուրույն անցնել այդ ճանապարհն ու ուսումնասիրել երգը։

© Photo : provided by Vardan HovhannisyanՀայ դուդուկահար Վարդան Հովհաննիսյան և թուրք երաժիշտ Էմրե Գյուլթեքին
Музыканты Вардан Ованнисян (дудук) и Эмре Гюльтекин (саз) - Sputnik Արմենիա
Հայ դուդուկահար Վարդան Հովհաննիսյան և թուրք երաժիշտ Էմրե Գյուլթեքին

«Հնարավոր է` զարմանաք, սակայն ասեմ ձեզ, ես այլ կատարում չեմ լսել։ Վարդանը թարգմանել է խոսքերը, լսել ենք մեղեդին։ Հետո որոշեցի իմ զգացողությամբ առաջ գնալ։ Լինես դու արամեացի, հայ կամ այլ ազգ, դու կարող ես զգալ այդ ամենն այն ընդհանուրի միջոցով, որ կա Անատոլիայի ժողովուրդների երաժշտության մեջ», – ասում է Էմրեն։

Երգի նախերգանքը նա կատարում է սազով։ Այդ երաժշտությունը համահունչ չէ հայկականին, սակայն տարօրինակ կերպով հարազատ է։ Այդպես երգի տխրությունը սիրտդ չի սեղմում, բայց ոչ էլ ցրվում է։

Дживан Гаспарян-младший - Sputnik Արմենիա
Հայկական դուդուկն ու ռուսական բալալայկան կհնչեն նույն բեմում

Այս երաժշտությունը կենտրոնական Անատոլիայի աբդալ շրջիկ համայնքի երաժշտություն է։

«Այն ինչ-որ բանով իսպանական ֆլամենկո կամ պորտուգալական ֆադու է հիշեցնում։ Դա կարոտի, հիշողությունների, հույսի երաժշտություն է` շատ խորը զգացմունքներով։ Երևի, այն տեղին է այդ տխուր երգի համար», – ասում է նա։

Հայի ու թուրքի «մենամա՞րտը»

Վարդան ու Էմերը երևի ժպտան դա լսելիս։ Նրանց հետ շփվող ամեն մարդ կարող է տեսնել` ինչպես են երկու տարբեր մարդ մեկը մյուսին լսում։

«Էմրեն հայերեն չի խոսում։ Ես էլ թուրքերեն չեմ խոսում։ Ֆրանսերեն ենք շփվում։ Սակայն նա շատ լավ է զգացել հայերենի արտասանությունը։ Իսկ Սայաթ–Նովայի խոսքը` Թբիլիսիի բարբառով, ինձանից էլ լավ է արտասանում», –ժպտում է Վարդանը։

«Ադանայի ողբը», «Համբերե, հոգիս», «Գալիս եմ դուռդ». Էմրեն նվագում է այն, ինչ զգում է։ Ոչ այդքան հայերեն։ Բայց դրանում ոչ մի վատ բան չկա։

«Նա այլ ժողովրդի մարդ է և նվագում է այնպես, ինչպես զգում է։ Այն, ինչ սովորել է հորից և այլ վարպետներից։ Ես էլ նմանապես։ Մեր ալբոմի թուրքական երգերում հայկական մեղեդիներ էի նվագում, թեև ես տիրապետում եմ փողայինների վրա նվագելու թուրքական ոճին։ Ո՛չ ես, ո՛չ նա չենք ձևափոխում նվագելու մեր ոճը։ Ինչի՞ համար։ Բա ու՞ր մնաց զգացմունքը», – ասում է Վարդանը։

© Photo : provided by Vardan HovhannisyanՀայ դուդուկահար Վարդան Հովհաննիսյան և թուրք երաժիշտ Էմրե Գյուլթեքին
Музыканты Эмре Гюльтекин (саз) и Вардан Ованнисян (дудук) - Sputnik Արմենիա
Հայ դուդուկահար Վարդան Հովհաննիսյան և թուրք երաժիշտ Էմրե Գյուլթեքին

Այսպիսի երաժշտական բարիդրացիական հարաբերությունները զարմացնում է ոչ միայն հայերին, այլև թուրքերին։ Ինչպե՞ս կարող է թուրքական աշուղական երգում հայկական երաժշտություն հնչել։

«Daglar»–ը («Լեռները») հորս երգն է։ Դա երգ է նրա ցավի, ափսոսանքների մասին։ Հնարավոր է` նաև երազանքների։ Հնարավոր է` ամենից կարևորի` հույսի մասին», – ասում է որդին։

Հիմա տեսանելի է` ինչպես է հայկական դուդուկի ձայնակցում այս զգացումներին։

Ինչպես էին հագնվում հայ տղամարդիկ - Sputnik Արմենիա
Հայ տղամարդու տարազը. դիմավորում ենք հագուստով

«Ես շատ եմ նվագել տարբեր ոճերի թուրք երաժիշտների հետ։ Թուրքիայում 40–50 համերգ եմ տվել։ Էմրեն աշուղական երաժշտություն է ներկայացնում, որը մեզ ավելի հոգեհարազատ է»,–ասում է Վարդանը։

Իր յուրօրինակ ոճով Էմրեն նվագում է նաև «Գետաշենը»` նրանք այդ երգն էլ են ձայնագրել։

«Այն խիստ չափավոր ենք նվագում։ Իսկ Էմրեն մի փոքր այլ կերպ է լարերին հարվածում», – ասում է Վարդանը։

Ու ոչ թե այն պատճառով, որ Էմրեն չգիտի` ինչի մասին է այդ երգը։ Նա գիտի իր երգած հայկական երգերի բոլոր բառերը։ Ու ոչ թե այն պատճառով, որ ուզում է փչացնել դրանք։ Հակառակը` «Ադանայի ողբը» կատարելուց առաջ նա բեմից պատմում է հանդիսատեսին այդ քաղաքի պատմությունը։

Ալբոմի ստեղծագործություններում ներառված է նաև «Հրանտ Դինք» երգը։ Այնտեղ խոսքեր չկան։ Ո՛չ Վարդանը, ո՛չ Էմրեն Դինքին չեն ճանաչել։ Սակայն դա չէ կարևորը։

«Այստեղ նրա հետ նվագում էր ընկերս` դուդուկահար Էրթան Թեքինը։ ՄԵզ համար Հրանտ Դինքը մեր եղբայրն է։ Ու երբեք ուշ չէ շնորհակալություն հայտնել նրան` իր ազնվական աշխատանքի համար», – ասում է Էմրեն։

Ընկերությունը չի ավարտվում։

Հիմա Վարդանն ու Էմրեն նոր ալբոմ են ձայնագրում։ Դրա մեծ մասն արդեն պատրաստ է։ Հնարավոր է այն կոչվի «Էրզրումի պարը»` նրանց ձայնագրած ժողովրդական երաժշտություններից մեկի անունով։

Ու կրկին հայկական երգերը հնչում են թուրքականների հետ` Էմրեի շուրթերից։

Լրահոս
0