00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Օգտակար գործիք». Հայաստանը ՀԱՊԿ–ի միջոցով մասնակցում է գլոբալ գործընթացներին

© Photo : press office of MFA of RA Заседание глав МИД стран-участниц ОДКБ (11 июня 2018). Алматы
Заседание глав МИД стран-участниц ОДКБ (11 июня 2018). Алматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալմաթիում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման համախմբվածությունը աչքի ընկավ Կանադայում մեծ յոթնյակի գագաթնաժողովում արձանագրած անհամաձայնության ֆոնին։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ՀԱՊԿ–ը գլոբալ քաղաքական դաշտում լուրջ գործիք դառնալու հնարավորություններ ունի։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

«Ղրիմի գարունը» որպես ՀԱՊԿ անդամների արտաքին քաղաքական դիրքորոշումների մերձեցման նշան

Ալմաթիում տեղի ունեցածը գլոբոլ և աշխարհաքաղաքական առումով դժվար է գերագնահատել։  ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կարողացան շփման եզրեր գտնել սուր միջազգային խնդիրներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հայացքների նման ընդհանրություն ի սկզբանե այդքան հաճախ չէր հանդիպում, որքան ցանկալի կլիներ։

Встреча Президента России Владимира Путина и премьер-министра Армении Никола Пашиняна (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Շարժ Մոսկվա–Երևան հարաբերություններում. ինչի՞ մասին չարժե, որ մտահոգվեն Ռուսաստանում

Վերցնենք թեկուզ Ղրիմի հետ կապված հարցը, երբ ՀԱՊԿ անդամ երկրները այդպես էլ միակարծության չեկան։ Ինչպես նաև նկատենք, որ ՄԱԿ–ի հարթակում ևս այդ երկրները (Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը) անհամերաշխություն ցուցաբերեցին։

Հիշենք, որ եթե 2014 թվականի մարտի 27-ի ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 68/262 բանաձևին, որի համաձայն «հանրաքվեն իրավական ուժ չի կարող ունենալ և հիմք չի կարող հանդիսանալ Ղրիմի կարգավիճակի ցանկացած փոփոխման համար», կողմ չքվեարկեց ՀԱՊԿ և ոչ մի անդամ, ապա անհամաձայնություն հայտնեցին միայն Հայաստանը, Բելառուսն ու Ռուսաստանը։ Ղազախստանը ձեռնպահ մնաց, իսկ Տաջիկստանը պարզապես գերադասեց չմասնակցել քվեարկությանը։

Իսկ ահա 2017 թ.–ի  դեկտեմբերին, երբ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան ճանաչեց Ղրիմում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի վերաբերյալ բանաձևի ուկրաինական տարբերակը, որտեղ Ռուսաստանը «օկուպացնող գերտերություն» էին անվանել, ՀԱՊԿ բոլոր անդամներն արդեն «դեմ» արտահայտվեցին` աջակցելով Ռուսաստանին։

Ինչպես ասում են` մերձեցման և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցման գործընթացը մեկ միասնական կազմակերպության շրջանակներում ակնհայտ է։ Որպես այդ գործընթացի առաջխաղացման օրինակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բերեց ՀԱՊԿ անդամ–երկիրների համախմբվածությունը կապված այսպես կոչված «Սկրիպալի գործի» ժամանակ, երբ նրանք միասնական ճակատով հանդես քիմիական զենքի արգելման կազմակերպությունում։

ՀԱՊԿ–ն արդեն կարող է իր տարածքային շրջանակներից դուրս գտնվող խնդիրներ լուծել (և լուծում է)

Ալմաթիում տեղի ունեցած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը միայն ապացուցեց դիրքորոշումների մերձեցման միտումը։

Մի շարք հարցերի վերաբերյալ երկրների դիրքորոշումները մոտ են։  Օրինակ, սիրիական ճգնաժամի կարագավորման վերաբերյալ միտումը, որտեղ լուրջ հեռանկար է ներկայացնում Աստանայի նախագիծը։ Կամ ՀԱՊԿ երկրների դիրքորոշումը Աֆղանստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ։

Այնտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կուտակումներ են նկատվում, որոնք Իրաքում և Սիրիայում պարտություն կրելով, իրենց ուժերը տեղափոխում են և կենտրոնացնում նոր ուղղություններով։

Выступление Никола Пашиняна перед выборами Премьер-министра (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյան. Հայաստանը կմնա ԵԱՏՄ–ի և ՀԱՊԿ–ի կազմում. սա ժողովրդի պահանջն է, ոչ թե քմահաճույք

Աֆղանստանի վերաբերյալ նախարարները խոսում էին երկրում իրավիճակը ցանկացած գնով կայունացնելու անհրաժեշտության մասին։ Մտահոգություն էին հայտնել, որ ահաբեկիչները սկսում են պլացդարմներ ստեղծել Աֆղանստանի հյուսիսային գավառներում, այսինքն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անմիջական հարևանությամբ։

Հասկանալի է, որ տարածաշրջանում ստեղծվող պայթյունավտանգ իրավիճակի պայմաններում, երբ Աֆղանստանում երրորդ (այն էլ` բավական լուրջ, ահաբեկչական) ուժն է հայտնվել, որին, հավանաբար, «օգնում են» ամերիկացիները, անհրաժեշտ է ադեկվատ գործողություններ ձեռնարկել։

Դատելով Լավրովի հնչեցրած բնութագրերից, ստացվում է, որ ԱՄՆ–ն, որը վերահսկում է Աֆղանստանի երկինքը, նոր տեղում ամրացող խմբակցության նկատմամբ բավական թաքուն ու գաղտնի է գործում (ՌԴ արտգործնախարարը օգտագործել էր թափանցիկ բառը)։ Կարճ ասած` տեղեկատվություն կա, որ այդ ուղղությամբ հաճախ առանց տարբերիչ նշաններ ունեցող ռազմական ուղղաթիռներ են թռչում։

Ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները ընդհանուր հայտարարի եկան, որի համաձայն նրանք, պատկերավոր ասած «դոբրո» են տալիս Աֆղանստանի նախագահ Ղանիին թալիբների հետ անմիջական կապի մեջ մտնելու համար։ Դե իհարկե, ՀԱՊԿ–ը նաև համատեղ ջանքերով օգնելու է Տաջիկստանին, որը կանգնած է աֆղանական սահմանին։

ՀԱՊԿ–ում միակարծությունը Հայաստանի համար հնարավորություն է ազդելու համաշխարհային գործընթացների վրա

Այն փաստը, որ ՀԱՊԿ բոլոր երկրները միակարծիք էին միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ–ի դիրքորոշման վերաբերյալ, ինքնին խոսուն է։

Ընդունվել էր համատեղ հայտարարություն, որի համաձայն համաձայնագրի վտանգված լինելու պատասխատավությունը միանշանակ ԱՄՆ–ի ուսերին է ընկնում։

Реактивная система залпового огня Полонез - Sputnik Արմենիա
Հայ զինվորականները մեկնել են Բելառուս. ի՞նչ կապ ունի «Պոլոնեզը»

Փաստաթղթում հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ ԱՄՆ որոշ գործողություններ, որոնք իրականացվել են առանց միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի պարտավորությունները հաշվի առնելու, վտանգում են ողջ ծրագիրը։

Այն փաստը, որ ռուսական կողմի պատրաստած այդ փաստաթուղթը միանշանակ աջակցություն էր ստացել ՀԱՊԿ անդամ–երկրների բոլոր  արտգործնախարարներից կողմից, իրականում կարող է շատ բանի  մասին վկայել։

Եթե որևէ տարաձայնություններ են առաջանում, ապա դրանք (մեջբերելով Լավրովի խոսքերը) մահացու չեն, քանի որ ընդհանուր շփման եզրեր միշտ էլ հնարավոր է գտնել։ Իսկ եթե դիրքորոշումների միջև առկա «բացերը»  վերացվեն, ապա ՀԱՊԿ անդամների ձեռքում գլոբալ քաղաքական դաշտի վրա ազդելու լուրջ գործիք կհայտնվի։

Թե որքան կարևոր է դա նույն Հայաստանի համար, ավելորդ է խոսելը։ Չէ՞ որ քաղաքական դաշտում անհրաժեշտ կշիռ և ազդեցություն չունեցող երկիրը կարող է հնարավորություն ստանալ ազդելու տարբեր տարածքներում, շրջաններում և տարածաշրջաններում տեղի ունեցող դեպքերի վրա, որտեղ Երևանը սեփական տնտեսական կամ աշխարհաքաղաքական շահեր կարող է ունենալ։

Նույն Սիրիան, որտեղ հսկայական հայկական համայնք կա, դրա վառ օրինակն է։ Կամ նույն Իրաքը, որտեղ հայ արտադրողները լուրջ տնտեսական շահեր ունեն։

Եվ այսպես, եթե ՀԱՊԿ–ն իսկապես կայանա որպես գործիք,  որը թույլ է տալիս ազդել քաղաքական և աշխարհաքաղաքական դաշտում ընթացող դեպքերի զարգացման վրա` արդեն կազմակերպության տարածքային շրջանակներից դուրս, ապա դա միշտ ցանկալի քաղաքական հաղթաթուղթ է մի երկրի ձեռքում, որը գլոբալ գործընթացներին մասնակցելու համար բավական սահմանափակ հնարավորություններ ունի։

Լրահոս
0