Փարիզում անհայտ անձը պատանդներ է վերցրել ու պահանջում է կապ հաստատել Իրանի դեսպանատան հետ

© AFP 2023 / ALAIN JOCARD / Стрельба в Лувре, Париж 2017г.
Стрельба в Лувре, Париж 2017г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատանդներ վերցրած տղամարդը պահանջում է, որ նրան կապեն Իրանի դեսպանատան հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Փարիզում անհայտ անձը պատանդներ է վերցրել ու պահանջում է, որ իրեն կապեն Իրանի դեսպանատան հետ։ Այս մասին հայտնում է Russia Today տելեգրամ–ալիքը։

Նախնական տվյալների համաձայն` նա պատանդ պահում է երեք մարդու, այդ թվում` մի հղի կնոջը։

Դեպքի վայր են ժամանել հատուկ ծառայության աշխատակիցները։ Հատուկ գործողություն է ընթանում։

Դեռ անհայտ է` ինչն է ստիպել հանցագործին այդպիսի արարքի դիմել։

Լրահոս
0