Russia Today–ի գլխավոր խմբագիրը հայկական երգեր է երգում Ռուսաստանի օրվա տոնին

© Sputnik / Владимир Трефилов /  / Անցնել մեդիապահոցГлавный редактор телеканала RT и МИА "Россия сегодня" Маргарита Симоньян
Главный редактор телеканала RT и МИА Россия сегодня Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Russia Today և «Ռոսիա սեգոդնյա» ռուսական տեղեկատվական գործակալությունների գլխավոր խմբագիրը պատմել է, թե ինչպես է անցկացնում Ռուսաստանի օր պետական տոնը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր էջում պատմել է Ռուսաստանի օրվա տոնակատարության մասին։

Главный редактор телеканала RT и Sputnik Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանը փորձարկել է հայ ծրագրավորողի «կատարյալ» սթարթափը. լուսանկար

«Առավոտից եղբայրներին նավակով ուղարկել եմ ստավրիդա (ձկան տեսակ` խմբ.) և միդիա բռնելու, ինքներս արևայրուք ենք ընդունում ադլերյան բակում լավանդաների մեջ, սառը թեյ ենք խմում մեր բանջարանոցում աճեցրած անանուխով և երգում հայկական ու կազակական երգեր։ Յուրաքանչյուրն ունի իր Ռուսաստանը։ Շնորհավորում եմ, համաքաղաքացիներ», – գրել է Սիմոնյանը։

Մարգարիտան բազմիցս ապացուցել է, որ հարգում է հայկական ավանդույթները` չնայած նրան, որ իրեն ռուս է համարում։

Լրահոս
0