Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմեց հայաստանցիներին ու սփյուռքահայերին

© Sputnik / Asatur Yesayants / Жирайр Сефилян
Жирайр Сефилян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատարանի դահլիճից ազատ արձակված Ժիրայր Սեֆիլյանը դատարանի մուտքի մոտ խոսեց քաղբանտարկյալների, Սասնա ծռերի ու սփյուռքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Բոլոր քաղբանտարկյալներն առաջիկայում ազատության մեջ են լինելու։ Այսօր դատարանի դահլիճից դուրս գալուց հետո հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը` քաղբանտարկյալների թվում նշելով, նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներին։

Նա ցավակցություն հայտնեց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվածների հարազատներին` նշելով, որ մինչ օրս նման հնարավորություն չեն ունեցել` ո՛չ ինքը, ո՛չ «Սասնա ծռեր» խմբի անդամները։

Митинг оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване. Жирайр Сефилян - Sputnik Արմենիա
Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակեցին

«Կարծում եմ` բոլորի համար հստակ է, որ տղաներն այդ քայլին չէին գնացել մարդասպանության նպատակով։ Բոլորիս ցանկությունն է, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան։ Որոշ ժամանակ հետո ՀՀ –ում կունենանք անկախ դատարաններ, ու այդ դատարաններում կքննվի, թե ինչ էր տեղի ունեցել 2016թ.–ի հուլիսին»,– ասաց նա` զսպվածության կոչ անելով բոլորին։

Սեֆիլյանը նշեց, որ հիմա Հայաստանում դժվարին ժամանակներ են, և պետք է զսպվածություն պահպանել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արտերկրում բնակվողներին էլ կոչ արեց վերադառնալ Հայաստան։

«Իմ կոչն ուղղված է արտերկրի նոր և հին սփյուռքին, երիտասարդներին ու մասնագետներին։ Օր առաջ եկեք Հայաստան` միասին շարունակելու պայքարը, կառուցելու մեր երազած ինքնիշխան, հզոր Հայաստանը»,– ասաց նա։

Սեֆիլյանը ներողություն խնդրեց` լրագրողների հարցերին չպատասխանելու համար և ասաց, որ մինչև բոլորը դուրս չգան ինքը հնարավորություն չի ունեն նրանց հետ շփվելու։

Լրահոս
0