«Հայ խոհարարի օր». ինչո՞ւ են խոհարարները թակում խորհրդարանի դուռը

© Sputnik / Asatur Yesayants / Фестиваль еды Yerevan Food Fest прошел на площади Республики (10 июня 2018). Ереван
Фестиваль еды Yerevan Food Fest прошел на площади Республики (10 июня 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խոհարարները մտադիր են դիմել իշխանությանը` օրացույցի մեջ իրենց մասնագիտական տոնը` «Հայ խոհարարի օր»–ը ներառելու համար։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի ներկայացուցիչները` նախագահ Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ, ուզում են հունիսի 12-ը հայկական օրացույցում ամրագրել որպես «Հայ խոհարարի օր»։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մամուլյանը։

Օրը պատահական չեն ընտրել։ 2009 թվականի հունիսի 12-ին այս կազմակերպությունն առաջին անգամ անցկացրել է հայկական ավանդական ուտեստների փառատոն-ցուցահանդեսը։

Կազմակերպության նպատակը հայկական ավանդական ուտեստների, Արևմտյան և Արևելյան Հայաստանում օգտագործվող ու վաղուց մոռացված բաղադրատոմսերի վերածնունդն է։

«Չորս տարի առաջ մենք հունիսի 12-ը «Հայ խոհարարի օր» հայտարարեցինք։ Այժմ ուզում ենք դիմել իշխանություններին, որպեսզի այդ օրն ամրագրվի Հայաստանի տոնացույցում», — ասաց Մամուլյանը։

Նա ընդգծեց, որ սա անհիմն ցանկություն չէ, քանի որ Հայաստանում ազգային խոհանոցը, ցավոք, անուշադրության է մատնված։ Մամուլյանի կարծիքով` իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն այս հարցին, քանի որ այն անմիջականորեն կապված է զբոսաշրջության և գաստրոտուրիզմի հետ, որոնք երկրում հեռանկարային ուղղություններ են համարվում։

Հիշեցնենք, որ Մամուլյանի ղեկավարած կազմակերպության գործունեության շրջանակում Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ խոհարարական տոներ են կազմակերպվել` տոլմայի փառատոնից մինչև խորովածի փառատոն։

Լրահոս
0