00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Երկրում իշխանություն չկա․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոփոխությունների ժամանակն է. ինչն է սխալ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում

© Sputnik / Asatur YesayantsШествие протестующих на улице Амиряна (25 апреля 2018). Еревaн
Шествие протестующих на улице Амиряна (25 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն արդիականացնելու ու կուտակված խնդիրները լուծելու համար պետք է ծավալուն բարեփոխումներ իրականացնել, կարծում է մասնագետը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտը լուրջ փոփոխությունների կարիք ունի, երիտասարդ մասնագետները պետք է արմատապես փոխեն համակարգը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կրթության ոլորտի մասնագետ Սերոբ Խաչատրյանը։

После занятий - Sputnik Արմենիա
Կրթության նախարարությունն առաջարկում է աշակերտներին չզրկել լավ մասնագետներից

Իշխանությունն ու մասնագետներն արդեն քննարկում են բարձրագույն կրթության ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու հարցը։

Դեռ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության օրոք հավանության էին արժանացել «Բարձրագույն կրթության մասին», «Կրթության մասին» օրենքներն ու մի շարք այլ կից նախագծեր։

Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը 2018 թվականի հունվարին հայտնել էր, որ Հայաստանն իրականացնում է ԵՄ-ի հետ պայմանավորվածությունները` ուղղված երկրի ինտեգրմանը Բարձրագույն կրթության եվրոպական տարածք։

Ուսանողների բողոքները` «թավշյա հեղափոխության» ֆոնին

Հայաստանի «թավշյա հեղափոխությունն» ազդեց ոչ միան քաղաքական դաշտի, այլև կրթության ոլորտի վրա։

Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին այս տարվա ապրիլին Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաներին։ «Իմ քայլը» շարժման մասնակիցները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բուհերի շենքեր մտան, այդ թվում` Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենք, նույնիսկ հասան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գրասենյակ։

Министр образования и науки Армении Араик Арутюнян прибыл на закрытую встречу с преподавателями и студентами ШГУ (13 июня 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Նախարարի կեսգիշերային հանդիպումները. Շիրակի համալսարանի հակամարտության հետքերով

Ցուցարարները կոչ արեցին ուսանողներին բոյկոտել դասերն ու միանալ շարժմանը։ Նրանք մեղադրում էին բուհերի ղեկավարներին, որ արգելում են ուսանողներին պայքարել իրենց իրավունքների համար։

Իշխանափոխությունից հետո երկրի գլխավոր բուհում սկսեցին պահանջել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։

Հիշեցնենք` ԵՊՀ ուսանողների մի խումբ մայիսի 29-ին «Ռեստարտ ԵՊՀ» կարգախոսով ակցիա կազմակերպեց։ Նրանք պահանջում էին, որ ռեկտորի հրաժարական տա, համալսարանի հոգաբարձուների խորհրդը ցրվի, ֆինանսական աուդիտ անցկացվի, բուհի ուսանողական խորհուրդն ու արհմիությունը ժամանակավորապես դադարեցնեն աշխատանքը։

Սիմոնյանը հանդիպեց ուսանողների հետ` նշելով, որ հրաժարականի մասին պահանջն ապօրինի է։ Ի պատասխան դրան` ուսանողները փակեցին գիտական խորհրդի սրահի ելքը, որտեղ հանդիպել էին Սիմոնյանի հետ։

Մայիսի սկզբին սկսեցին բողոքել նաև Գյումրու ուսանողները։ Տասնյակ ցուցարարներ պահանջեցին, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը (ՀՀԿ անդամ) հրաժարական տա։ Ցուցարարները մեղադրեցին Մինասյանին, որ նա քաղաքականացրել է բուհն ու վարչական ռեսուրսներն օգտագործել ՀՀԿ-ի շահերի համար։

Մայիսի 15-ին զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ռեկտորը հրաժարական տվեց։

Հույսը նոր կադրերն են

Փորձագետի կարծիքով` երիտասարդ կադրերը, որոնք «թավշյա հեղափոխությունից» հետո են կրթության ոլորտ եկել, արժանի են վստահության։ Մասնավորապես, նա մեկնաբանեց Սմբատ Գոգյանի նշանակումը ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի պաշտոնում։

Давид Гюрджинян - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը պաշտոն տվեց Դավիթ Գյուրջինյանին

Խաչատրյանն ասաց, որ նա խելացի ու տաղանդավոր մասնագետ է, իսկ թե ինչպիսի ղեկավար կլինի, ժամանակը ցույց կտա։

Փորձագետի կարծիքով` հիմա ԲՈԿ-ի առաջնային խնդիրը պետք է լինի ատենախոսությունների ցածր որակի դեմ պայքարը։

«Մեր երկրում անհավանական քանակով ու ֆանտաստիկ թեմաներով ատենախոսություններ են պաշտպանվում։ Եթե իրական արդյունքները դիտարկենք, դրանք անմխիթար են», — կարծում է մասնագետը։

«Մարդկանց ենթագիտակցության մեջ արդեն պատկերացում կա, որ գիտական աստիճանը կարելի է շատ հեշտությամբ ստանալ», — ասաց Խաչատրյանը։

Նա ուզում է, որ երկրում գիտական աստիճանների արժեզրկման դեմ ծավալուն պայքար սկսվի։

Ասպիրանտուրան` որպես բանակից խուսափելու միջոց

Ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ մինչև վերջերս «գենդերային սկզբունք» էր գործում։ Հիմնականում տղաներն էին ընդունվում, իսկ աղջիկները դուրս էին մնում։ Փորձագետն ընդգծեց, որ պատճառը պարզ էր. երիտասարդներն այդպիսով բանակից խուսափելու հնարավորություն են ստանում։

Խաչատրյանը հույս ունի, որ իշխանությունները շուտով կլուծեն նաև այդ խնդիրը։

Министр образования и науки Армении Араик Арутюнян возле Дома правительства после внеочередного заседания (22 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Այս ընդունելությունը 6 տարի շարունակ հետապնդելու է բուհերին. նախարարը ճգնաժամ կանխատեսեց

Հիշեցնենք` 2017 թվականին ԱԺ-ն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծ ընդունեց։ Օրենքը չեղարկում է բուհերում պետպատվերով սովորող ուսանողների տարկետումը։

Այդ որոշումը դեռ պատրաստման փուլում էր, երբ հասարակությունը սկսեց բոյկոտել։ Շաբաթվա ընթացքում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ուսանողները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և դասադուլ հայտարարեցին։

Մեկնաբանելով օրենքի ընդունումը` նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ տարկետումը չի չեղարկվել, և կառավարությունը նոր օրենքով կարող է տարկետում տրամադրել իսկապես տաղանդավոր երիտասարդներին, որոնք իրենց ապագան տեսնում են գիտության մեջ ու կարող են Հայաստանին օգտակար լինել։

Լրահոս
0