Ադրբեջանից բռնագաղթածները կկարողանան սեփական տարածք ունենալ

© Sputnik / Asatur YesayantsЗаседание правительства Армении (8 июня 2018). Еревaн
Заседание правительства Армении (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության այսօրվա նիստում է կայացվել այս որոշումը, խոսքը 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանում քաղաքացիություն ստացած անձանց մասին է։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Փախստականներն օրենսդրությամբ սահմանված կարգով կկարողանան սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:  Այս որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Ներքին Գետաշեն գյուղում հայտնաբերված գեղեցիկ ու բացառիկ խաչքարերը - Sputnik Արմենիա
Գետաշենի ժամատունը կառուցելու ժամանակ բացառիկ խաչքարեր ու տապանաքարեր են հայտնաբերվել

Իսկ խոսքը 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանում քաղաքացիություն ստացած անձանց մասին է։

«Սույն որոշման հավելվածով հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին»,- ասված է նախագծում:

Նշված տարածքների սեփականաշնորհվող բնակելի հատվածի հատակագիծը ներկայացնելուց հետո պետական կառավարման մարմինը բնակիչների հետ պետք է կնքի նվիրատվության պայմանագրեր:

Լրահոս
0