Ռուսաստանը սահմանափակեց Հայաստանից կենդանի թռչունների, ձկների և կենդանիների ներկրումը

© Sputnik / Наталья Селиверстова /  / Անցնել մեդիապահոցБараны и овцы в кузове грузовика
Бараны и овцы в кузове грузовика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունն արգելել է Հայաստանից Ռուսաստան ներկրել կենդանիներին:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Ռոսսելխոզնադզորը արգելք է սահմանել Հայաստանից ներկրվող կենդանիների բոլոր տեսակների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-Փրայմը։

«Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր` առավել վտանգավոր հիվանդություններից ՌԴ տարածքը պաշտպանելու նպատակով Ռոսսելխոզնադզորը 2018 թվականի հունիսի 14-ից ժամանակավոր արգելք է սահմանում ՀՀ-ից ներկրվող կենդանիների համար», — նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի տարածք ներմուծվող անցանկալի կենդանիների թվում են բոլոր տեսակի կենդանիները, թռչունները, սողունները, երկկենցաղները, հիդրոբիոնտները (ջրային միջավայրում ապրելու համար հարմարեցված օրգանիզմներ)։

Միևնույն ժամանակ գերատեսչությունը բացառություն է արել որոշ ընտանի կենդանիների համար, որոնք սեփականատերերը տեղափոխում են «անձնական օգտագործման» համար` շներ, կատուներ, կզաքիսներ, ինչպես նաև թութակներ, դեղձանիկներ և այլ կենդանիներ, որոնց քանակը 2-ից ավելի չի կարող լինել։

Լրահոս
0