00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զախարովան` Փաշինյանի ու Ալիևի հանդիպման մասին. «Պետք չէ շփոթել ձևաչափերը»

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցБрифинг официального представителя МИД РФ М. Захаровой
Брифинг официального представителя МИД РФ М. Захаровой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բարենպաստ միջավայր ստեղծելը ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխիքն է, բայց Փաշինյանի և Ալիևի հանդիպումը բոլորովին այլ ձևաչափում կայացավ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը բանակցությունների ձևաչափում չէր, ասել է Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ծանոթությունը Մոսկվայում։

Заместитель руководителя администрации президента РФ – пресс-секретарь президента РФ Дмитрий Песков - Sputnik Արմենիա
Կրեմլը մեկնաբանեց Փաշինյանի ու Ալիևի ծանոթությունը

Ավելի վաղ Հայաստանի կառավարության ղեկավարը Facebook սոցցանցի ուղիղ եթերում հայտնել էր, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է նրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Կարծում եմ` պետք չէ շփոթել ձևաչափերը, գոյություն ունի երկրների ղեկավարների միջև շփում, որը ենթադրում է նաև բազմակողմ և երկկողմ շփում։ Եվ կա խնդիր, որը կարգավորման իր ձևաչափն ունի», — ասել է Զախարովան։

Նրա խոսքով` բարենպաստ մթնոլորտ ստեղծելը, իհարկե, միայն նպաստում է բանակցային գործընթացի առաջխաղացմանը։

«Ոչ միայն նպաստում է, այլև կարևորագույն երաշխիքն է այն խնդրի լուծման համար, որի մասին դուք ասացիք։ Սակայն ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ դրանք տարբեր ձևաչափեր են», — նշել է Զախարովան։

Փաշինյանն ասել էր նաև, որ սա «ծանոթացման արարողակարգի» նման մի բան էր, որևէ շփում, զրույց կամ քննարկում չի եղել։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել երկօրյա այցով` մասնակցելու 2018 թվականի Աշխարհի առաջնության բացմանը։

Լրահոս
0