00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան. հարաբերություններ առանց մութ անկյունների

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–ռուսական բազմաբնույթ հարաբերությունները, Արցախի կնճռոտ խնդիրն ու էլի հարցեր` ԱԱ–2018–ի բացմանը շտապող Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների քննարկման սեղանին։ Ի՞նչ տվեց վերջին հանդիպումը երկու երկրներին` վերլուծում է ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը։

ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիայի համար

Հունիսի 13-14-ը տեղի ունեցավ Ռուսաստան` Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցը որպես ՀՀ վարչապետ։ Մինչև վերջերս արմատական ընդդիմադիր ու փողոցային հռետոր Փաշինյանը, որին վարչապետի պաշտոնում հաստատեցին Սոչի ժամանելուց մի քանի օր առաջ, այնտեղ էր եկել մասնակցելու ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ նրա ծանոթությունն ու առաջին բանակցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ընդ որում` հիմքեր կան կարծելու, որ կարծիքների փոխանակումը բավական անկեղծ էր։

Премьер-министр Никол Пашинян посетил международную школу UWC Dilijan College (26 мая 2018). Дилижан - Sputnik Արմենիա
Հայաստանի համար գազի գինը բացառիկ է, բայց մենք ավելի բացառիկ գին ենք ուզում. Փաշինյան

«Մեր հարաբերությունները` հարաբերություններ են առանց մութ անկյունների, – նշել էր Փաշինյանը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։  Դա շատ կարևոր է։ Մենք ամեն ինչ ուղիղ ենք քննարկում։ Բոլոր հարցերն ուղիղ ենք դնում։ Եվ ուղիղ էլ պատասխանում ենք դրանց… Կարող եմ հստակ ասել, որ մեր հարաբերությունները շատ արագ և շատ կառուցողական են զարգանում»։

Գաղտնիք չէ, որ վերջին տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում որոշակի խնդիրներ էին կուտակվել, սակայն դրանք փորձում էին չնկատել, կամ էլ չէին հանում լայն հանրության քննարկմանը։ Օրինակ` եթե Երևանին մտահոգում է Ադրբեջան ժամանակակից ռուսական զենքի մատակարարումները, ապա Մոսկվային` Պենտագոնի կասկածելի նշանակության կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը Հայաստանի տարածքում։ Մի շարք ռուսական պարբերականների տեղեկության համաձայն` Մոսկվայի և Երևանի միջև քննարկվում է հատուկ փաստաթղթի ստորագրման հավանականությունը, որը կոչված է այդ օբյեկտների գործունեությունն ավելի թափանցիկ դարձնել ռուսական (և չի բացառվում նաև հայկական) կողմի համար։

Երկկողմ հարաբերությունների գործընկերային և վստահելի բնույթը ենթադրում է առկա խնդիրների անկեղծ քննարկում և արդիական հարցերի շուրջ գործողությունների համաձայնեցում։ Մոսկվայի և Երևանի փոխգործակցությունը տարբեր միջազգային հարթակներում կառուցողական բնույթ է կրում, սակայն պետք չէ մոռանալ դիվանագիտական ճնշումը արևմտյան գործընկերների կողմից։

ԵԱՏՄ, առևտուր, սփյուռք

Հունիսի սկզբին Մոսկվայում ռուս–հայկական բանակցություններ տեղի ունեցան արտգործնախարարների մակարդակով, որոնց արդյունքում վերահաստատվեց երկկողմ հարաբերությունների դաշնակցային բնույթը։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ռուսաստանը Հայաստանի արտաքին առևտրի շրջանակում պահպանում է առաջին հորիզոնականը. Պուտին

Մինչև կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելը, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական կուսակցության և «Ելք» դաշինքի առաջնորդ, Նիկոլ Փաշինյանը փորձում էր դնել ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու հարցը, բայց այժմ նրա դիրքորոշումն ավելի հավասարակշիռ է, համենայնդեպս` հրապարակային հայտարարությունների մասով։

Երկու կողմից պրագմատիկ տրամադրվածության մասին են վկայում Մոսկվայում նոր կայացած բանակցությունների ընդհանուր ընթացքը։ «Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, համագործակցության տարբեր ուղղությունների մեծ ծավալը` մեր հանդիպումներ միշտ պահանջված են», – Փաշինյանին է ասել Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը վստահորեն պահպանում է Հայաստանի հետ առևտրաշրջանառության առաջին տեղը, անցյալ տարի ապրանքաշրջանառությունը մեզ մոտ 30%–ից ավելի աճել է», – շարունակել է Ռուսաստանի նախագահը` փաստելով նաև ընթացիկ տարվա սկզբին ապրանքաշրջանառության ավելացումը։ Ռուսաստանի նախագահի գնահատականներով` հիմնականում դա տեղի է ունենում Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման ավելացման և ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության ընդհանուր դրական արդյունքի հաշվին։

Այս կապակցությամբ հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում (այսինքն` մինչև բողոքի զանգվածային ցույցերի սկսվելը) Հայաստանում տնտեսական աշխուժությունն աճել էր ավելի քան 10%–ով։ Ռուսական արտահանման կենտրոնի տվյալների համաձայն` 2017 թվականին Ռուսաստանին բաժին էր ընկել Հայաստանի արտաքին առևտրի 1/3–ը։ 1.8 մլրդ դոլար` 6,3 մլրդ դոլար ընդհանուր ապրանքաշրջանառությունից։ Եվ եթե Հայաստանը Ռուսաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում միայն 0,3% է զբաղեցնում, ապա հակառակ կախվածությունն ավելի ցայտուն է արտահայտված` Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանից արտահանման 24% և ներկրման 43%–ը։

Российский ученый Артур Чилингаров попросил Пашиняна дать его дочери армянское гражданство - Sputnik Արմենիա
Հայտնի գիտնականը Նիկոլ Փաշինյանին խնդրել է, որ ՀՀ քաղաքացիություն տա դստերը. տեսանյութ

Փաշինյանն իր հերթին ընդգծեց Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների առանձնահատուկ բնույթը և ավելացրեց, որ փոխգործակցության ընդլայնման հույս ունի։ Նրա խոսքով` Հայաստանի ժողովուրդը Ռուսաստանի հետ հարաբերությունների արդյունավետ զարգացման հույս ունի «հարգանքի, ժողովուրդների բարեկամության, մեր երկրների շահերն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա»։

Հայաստանի վարչապետը հույս հայտնեց, որ Ռուսաստանի ղեկավարության հետ ապագայում հանդիպումներն ավելի հաճախ և կանոնավոր կլինեն, քանի որ «օրակարգը շատ հագեցած է, և մի շարք հարցեր կան քննարկելու` քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային առումով»։

Ռուսաստանում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված ՀՀ վարչապետի այցը (ինչպես նաև Ադրբեջանի նախագահի այցն էր նվիրված ֆուտբոլի ԱԱ-2018–ին) հնարավորություն տվեց քննարկելու տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերություններին ուղղված արդիական հարցեր։ Հարաբերությունների տնտեսական կողմը քննարկվեց Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ։

Մասնավորապես, հայտնի դարձավ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած և «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ–ին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի` հանրապետության բաշխիչ ցանցերի շինարարության և արդիականացման մեջ (մինչև 90 մլն դոլարի) ներդրումներ կատարելու պլանների մասին։ Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանի` «Տաշիրի» հետ կոնցեսիոն համաձայնագրի խզման մասին վերջերս արված հայտարարությունների ֆոնին այդ տեղեկությունը բավական հատկանշական է։

Բացի այդ, Polimetal International ռուսական հոլդինգի «Պոլիարմ» ՍՊԸ դուստր ձեռնարկությունը կշարունակի երկրախուզական և տեխնոլոգիական աշխատանքները Սյունիքի մարզի Լիճքվազ–Թեյ ոսկու հանքավայրում։

Տնտեսական համագործակցության հարցերին քիչ ժամանակ չէր հատկացվել նաև Մոսկվայի հայկական դեսպանատանը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում` գործարարների հետ Փաշինյանի հանդիպման շրջանակներում։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с председателем правительства России Дмитрием Медведевым (14 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Մեդվեդևը ծանոթացել է Փաշինյանի հետ ու Հայաստանն անվանել «մոտ դաշնակից»

Ցավոք, վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների և արտերկրում գտնվող հայրենակիցների միջև բավական նեգատիվ է կուտակվել, որը պետք է աստիճանաբար հաղթահարել։ ՀՀ կառավարության ղեկավարը հավաքվածներին ներկայացրեց տնտեսության ոլորտում նոր ղեկավարության առաջնահերթությունները, անդրադարձավ հարկային և մաքսային վարչարարության պարզեցման, կոռուպցիայի հետ պայքարի հարցերին և մոտ ապագայում նախանշված գործարար մթնոլորտի բարելավմանն ուղղված քայլերին։

Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի հարցում, ողջունում է նոր համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, և այժմ կարևոր է, որպեսզի խոսքերն ամրապնդվեն իրական գործերով։

Անկասկած, երկրի իշխանությունները հետաքրքրված են սփյուռքի հետ առավելագույնս արդյունավետ (և միևնույն ժամանակ փոխշահավետ) երկխոսություն հաստատելու հարցում։ Մոտենում է նախորդ տասնամյակում կուտակած պետական պարտքը մարելու ժամանակը, ինչը հնարավոր չէ ապահովել տնտեսական լճացման կամ աճի ցածր տեմպերի պայմաններում։

Բարեփոխումներ, ընտրություններ և Արցախ

Փաշինյանի ղեկավարած իշխանության մեկ ամիսը վկայում է, որ մոտենում է հույսերի և համընդհանուր ոգևորվածության սպառման ժամանակը։ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն արդեն բախման պատճառ է դարձել իրավիճակային գործընկերներ` «ՀՅԴ»–ի և «Ծառուկյան» դաշինքի միջև։

Интервью Армена Рустамяна после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Ռուստամյանը խոսեց պարտադիր կուտակայինի մասին

Անհամաձայնությունը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ, որը պնդում են հայ քաղաքացիների կենսաթոշակային կուտակումները տնօրինող արտասահմանյան ընկերությունները, հանգեցրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին, նա լքեց նաև Փաշինյանի «Ելք» դաշինքի մեջ մտնող «Լուսավոր Հայաստան» կուսակցության շարքերը։ Կարելի է ենթադրել, որ սուր սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման մեխանիզմների հետ կապված հետագա բանավեճերը չեն նպաստի «հեղափոխական» իշխանությունների հեղինակության աճին։

Հայ փորձագետների կարծիքով` Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը հազիվ թե կարելի է սպառված համարել, բացի այդ ցանկացած, թող որ ամենատաղանդավոր PR-ը հազիվ թե կարողանա փոխարինել իրական գործերին։ Դեռևս կառավարության ներկայացրած և խորհրդարանի կողմից հաստատված ծրագիրը լի է ընդհանուր «հեղափոխական» արտահայտություններով։

Բացի այդ, այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» հազիվ թե պետք է քաղաքական և կառավարական վերնախավի փոփոխման ավելի լայն համատեքստից անջատ դիտարկել։

Իսկ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, ինչպես նաև դրա հնարավոր մասնակիցները, անհայտ են մնում, մինչդեռ հենց ԱԺ–ի կուսակցական բաշխվածությունը կորոշի երկրի արտաքին քաղաքական ուղղվածության նրբությունները։

Եվ այդ ամենը` չկարգավորված արցախյան հակամարտության պայմաններում, որը սպառնում է հերթական ռազմական սրվածության վերածվել։ Արցախի հարցի շուրջ առկա ակնհայտ աշխուժացումն ամենևին էլ չի նշանակում, որ հակամարտությունը կարող է շուտով լուծվել համատեղ զիջումների և փոխզիջումների միջոցով, ավելին` շփման գծում ռազմական տեխնիկայի ինտենսիվ տեղաշարժերը լուրջ մտահոգության առիթ են տալիս։

Армянские военнослужащие на боевой позициии - Sputnik Արմենիա
Արցախի ձայնը պետք է լսելի լինի․ արդո՞ք կփոխվի բանակցությունների ձևաչափը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումների արդյունքում հայտարարվել է բանակցային գործընթացը շարունակելու Երևանի պատրաստակամության մասին։ Մոտ ապագայում կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի իշխանությունների տեղեկությունների համաձայն` ադրբեջանական կողմը զինվորական ստորաբաժանումներ է կուտակում Արցախի հետ շփման գծում։

Բացի այդ, մայիսի ընթացքում բարձր ռազմական ակտիվություն էր նկատվում նաև Նախիջևանի ուղղությամբ, որտեղ առաջնային դիրքերը առանձին հատվածներում նկատելիորեն մոտեցել են։

Ռուսաստան–Սաուդյան Արաբիա ֆուտբոլային խաղից հետո Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ծանոթությունը, բնականաբար, չի ցրել Արցախի շուրջ առկա նախափոթորկային մթնոլորտը։ Ռուսական դիվանագիտությունը, ինչպես նաև միջազգային միջնորդները պետք է զգալի աշխատանք տանեն Հարավային Կովկասում հերթական ռազմական սրացումը կանխելու ուղղությամբ, որը վտանգավոր հետևանքներով է հղի։

Լրահոս
0