Փաշինյանն անվերապահ աջակցություն հայտնեց անձամբ Սահակյանին. լուսանկարներ

© Photo : press office of the Government of RA / Главы Армении и Карабаха - Никол Пашинян и Бако Саакян в штаб-квартире Армии обороны. Степанакерт (9 мая)
Главы Армении и Карабаха - Никол Пашинян и Бако Саакян в штаб-квартире Армии обороны. Степанакерт (9 мая) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստեփանակերտում կայացել է ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որին ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Բակո Սահակյանի պատրաստակամությունը:

«Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:

ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են բանակաշինության, տնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև:

© Photo : official site of the Prime minister of RA / Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը - Sputnik Արմենիա
1/3
Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը
© Photo : official site of the Prime minister of RA / Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը - Sputnik Արմենիա
2/3
Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը
© Photo : official siteof the Prime minister of RA / Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը - Sputnik Արմենիա
3/3
Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը
1/3
Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը
2/3
Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը
3/3
Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը
Լրահոս
0