Դատարանը մերժեց. Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ

Բաժանորդագրվեք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի փաստաբանների`խափան միջոցը փոխելու պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նրա փաստաբանների`արգելանքից հանելու պահանջը։

Акция протеста в поддержку задержанного депутата Манвела Григоряна (17 июня 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Կանգնած ենք գեներալի համար, «Սասնա ծռերի» համար ևս կանգնած էինք». Գրիգորյանի համախոհներ

Փաստաբան Հրանտ Անանյանը հիշեցնում է, որ ԱԺ պատգամավորին քրեադատավարական օրենսգրքով նախատեսված ձերբակալման 4 հիմքերից միայն մեկով կարելի է ձերբակալել` եթե նա բերման է ենթարկվել հանցագործություն կատարելիս կամ անմիջապես դրանից հետո։ Իսկ այս հանգամանքը Մանվել Գրիգորյանի դեպքում բացակայում է։

Հիշեցնենք` հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ու տեղի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, որը հայտնի է «Դոն Պիպո» մականունով։ Երկուսն էլ կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

Այսօր՝ հունիսի 17-ի առավոտից Մանվել Գրիգորյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի փողոցներում։ Ակցիան մեկնարկել է ԱԱԾ շենքի դիմաց։

Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով հասել մինչև Նոր նորքի 4-րդ զանգված, որտեղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի ու Նոր Նորքի նստավայրում տեղի էր ունենում Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքի քննությունը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала