Կամբոջայի արքայազնի 39–ամյա կինը ավտովթարի զոհ է դարձել

© Sputnik / Татьяна Белякова / Անցնել ֆոտոբանկКамбоджа
Камбоджа - Sputnik Արմենիա
Ողբերգական հանգամանքներում զոհված արքայադուստրն ընդամենը 39 տարեկան էր։ Նրա 74-ամյա ամուսինը թեթև վնասվածքներ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի –Sputnik. Կամբոջայի արքայազնի կինը` 39-ամյա Օուկ Փհալան, մահացել է երկրի հարավում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Սինհուա» գործակալությանը։

Церковь Святого Воскресения. Дакка, Бангладеш - Sputnik Արմենիա
Արևելյան Բենգալիայի առևտրային արքայազնը, կամ նա XIX դարի ամենահարուստ հայերից մեկն էր

Կամբոջայի ոստիկանության տվյալներով` ավտովթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 6.00-ին Կամպոնգսոմ գավառում։

Հայտնում են, որ արքայազնի ու նրա տիկնոջ ավտոմեքենային տաքսի է բախվել, որը ընթանում էր հանդիպակաց երթևեկելի գոտիով։ Օուկ Փհալային հիվանդանոց են տեղափոխել, սակայն նա 3.5 ժամ անց մահացել է ստացված վնասվածքներից։ ՃՏՊ–ից տուժել են նաև տաքսու հինգ ուղևորները։

74-ամյա արքայազնն աննշան վնասվածքներ է ստացել։

Արքայազն Նորոդոմ Ռանարիտը` հանգուցյալ թագավոր Նորոդոմ Սինաուկի որդին է։ Սինաուկը Կամբոջայի թագավորն էր մինչև 2004 թվականը։ Այժմ Կոմբոջայի թագավորը արքայազնի կրտսեր եղբայր` Նորոդոմ Սիամոնին է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала