«Իսկանդեր» ՕՄՀՀ–ի բալիստիկ հրթիռի գործարկում. տեսանյութ

«Իսկանդեր» հրթիռային համալիրի փորձարկումներ էին իրականացվում Ռուսաստանի ԶՈՒ Արևելյան զինվորական օկրուգի զորավարժությունների ընթացքում։

Ռուսաստանի ՊՆ–ն Արևելյան ռազմական օկրուգի զորավարժությունների ընթացքում «Իսկանդեր»  օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի փորձարկումների կադրեր է հրապարակել։

Youtube  ալիքում ՊՆ–ի կողմից հրապարակած տեսանյութում երևում է «Իսկանդերի» տեղակայումը հարվածի դիրքում, ինչպես նաև հրթիռի գործարկումը։

Նշենք, որ «Իսկանդեր»  օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը ոչնչացնելու համար։

«Իսկանդերները» կարող են խոցել հրթիռային համալիրներ, հեռահար հրետանի, ինչպես նաև օդակայաններում տեղակայված ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала