00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի տան «գտածոյի» մասին խոսեց Արցախյան պատերազմի վետերանը

Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավորի տանը հայտնաբերված պարենամթերքն ու բանակային տեխնիկան 25 տարվա ընթացքում բանակում թալանի ու հափշտակությունների ընդհանուր շղթայի օղակներից մեկն է։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Արցախյան պատերազմի վետերան, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված «գտածոյի» վերաբերյալ սեփական տեսակետն ունի։ Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում Եղիազարյանը նշեց` այն մեխանիզմներն ու մեթոդները, որոնցով հարստացել է Մանվել Գրիգորյանը, ոչ ոքի համար գաղտնիք չեն։

«Սա բարոյական տեսանկյունից շատ սարսափելի է։ 1993 թ-ից սկսած` մեր պայքարը ուրիշ ուղի մտավ, սկսեցին ալան-թալան, գողանալ, և ամենաթողությունը գնալով մեծացավ, երկու-երեք իշխանություններ ապրեցին, տարան»,- ասաց Եղիազարյանը։

Եղիազարյանը համարում է, որ Գրիգորյանի տանը հայտնաբերվածը վերջին 25 տարիների ընթացքում բանակում տեղի ունեցող թալանի ընդհանուր շղթայի օղակներից մեկն է։ Նա չի բացառում, որ առաջիկայում այլ աղմկահարույց բացահայտումներ կլինեն։ Ջոկատի հրամանատարը 2016 թվականին այլ կամավորականների հետ պաշտպանել է Արցախի երկրորդ պաշտպանական շրջանը։ Նա նշում է, որ զինծառայողներն ու կամավորները բանակի կարիքների համար հավաքված օգնությունից ոչ մի տուփ սիգարետ չեն ստացել։

Съезд добровольцев Еркрапа. Галуст Саакян, Серж Саргсян и Манвел Григорян - Sputnik Արմենիա
Ինչ ճանապարհ է անցել պահածոն ՊՆ պահեստից մինչև Մանվել Գրիգորյանի առանձնատուն

Եղիազարյանը կարծում է` երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր կարող չիմանալ այն մասին, որ բանակի համար հավաքված պարենամթերքն ու տեխնիկան Մանվել Գրիգորյանի տանն են հայտնվում։

Նրա հետ համամիտ է նաև քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Նա ավելացնում է` հաշվի առնելով, որ օգնությունը Հայաստան էր հասնում մեծ մասամբ օդային ճանապարհով` «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը և անձամբ Էդուարդ Էռնեկյանը հաստատ գիտեին, որ բեռներ են ուղարկվում Գրիգորյանի գյուղ` Արշալույս։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ արտահերթ նիստում քննարկման կդրվի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Ара Баблоян во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Այս ամենը մեր բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի է. Բաբլոյանը` գեներալ Մանվելի մասին

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Գրիգորյանն այս պահին ձերբակալված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։

Լրահոս
0