00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորի հաց ուտողները. Արցախը պատասխանեց Սեյրան Օհանյանին

© Sputnik / Asatur YesayantsСейран Оганян. Репетиция парада к 25-й годовщине независимости Армении
Сейран Оганян. Репетиция парада к 25-й годовщине независимости Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես են 2016 թվականի ապրիլին` պատերազմի թեժ պահին, հավաքված զենքի, զինամթերքի, շտապօգնության մեքենաների ու պարենամթերքի հսկայական ծավալները հասել Մանվել Գրիգորյանի առանձնատուն։ Դավիթ Բաբայանը պնդում է, որ առաջնագիծ ուղարկվող օգնությունները միջնորդներով չեն հասել Արցախ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Շնորհազուրկ գեներալ ու ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործում կարող են նոր ու հետաքրքիր հանգամանքներ հայտնվել։ Բանն այն է, որ Գրիգորյանը չէր կարող միայնակ իր առանձնատուն տեղափոխել 2016 թվականի ապրիլին` պատերազմի թեժ պահին, հավաքված զենքի, զինամթերքի, շտապօգնության մեքենաների ու պարենամթերքի հսկայական ծավալները։

XVI съезд РПА. Сейран Сароян и Манвел Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյան-Սեյրան Սարոյան դուետը ճաք է տվել. ի՞նչ կապ ունի Դոն Պիպոն. «Ժամանակ»

Թեև հասարակության վրդովմունքն ու պատգամավորի հասցեին հնչող արտահայտություններն արդարացի են, այդուհանդերձ արժե հարցնել` իսկ ու՞ր էր նայում երկրի այն ժամանակվա ռազմաքաղաքական իշխանությունը, արդյո՞ք  կապ չունի այդ ծավալուն հափշտակության հետ։

Մեկնաբանելով տեղի ունեցածը` Սեյրան Օհանյանը, որն ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, այսօր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ ինքն էլ չգիտի` ինչպես է զինվորների համար նախատեսված պարենամթերքը հայտնվել Գրիգորյանի առանձնատանը։ Նրա խոսքով` Գրիգորյանի գլխավորած «Երկրապահ» կամավորների միությունը մասնակցել է 2016 թվականի մոբիլիզացման միջոցառումներին ու ռազմական հավաքներին։ Համապատասխանաբար, այդ կառույցը կարող էր նույնպես ստանալ աշխարհասփյուռ հայության հավաքած օգնության մի մասը։ Սակայն այն, որ գեներալը կարող էր յուրացրած լիներ այդ ամենը, Օհանյանը չէր կարող իմանալ։

Նախկին նախարարն ընդգծել է նաև, որ համապատասխան ուղղություններով օգնությունը բաշխելու համար հատուկ հանձնաժողով է եղել։

«Դա պետք է ճշտել Արցախի ղեկավարությունից», – ասաց նախարարը։

Հարց է առաջանում` արդյո՞ք դա Արցախի ներկայացուցիչների վրա պատասխանատվությունը բարդելու փորձ չէ սա։

Консервы для солдат - Sputnik Արմենիա
Ի՞նչ արժե զինվորի բաժինը. որքա՞ն է վճարել ՀՀ հարկատուն Մանվել Գրիգորյանի արջերի կերի համար

Մեկնաբանելով Օհանյանի հայտարարությունները` Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց, որ դրանք «մի փոքր անհասկանալի են»։ Նրա խոսքով` այո, օգնությունը բաշխելու համար հանձնաժողով ստեղծվել է։ Սակայն այդ օգնությունը Արցախ էր հասցվում ուղիղ` առանց միջնորդների։

«Թե ով որքան օգնություն է ուղարկել, ինչպես է այն Արցախ հասցվել` այդ ամենը թափանցիկ էր, հեշտորեն կարելի է համապատասխան տեղեկություն ստանալ։ Սակայն ոչ մի կառույց, այդ թվում` «Երկրապահ» կամավորների միությունը, որպես միջնորդ ընդգրկված չի եղել փոխանցման գործընթացում», – ասաց Բաբայանը։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։

Լրահոս
0